Լրացուցիչ Կրթություն (Գրականություն)

Դրաքո Մալֆոյը Հարրի Փոթեր վիպաշարի կերպարներից մեկն է։ Նրանֆակուլտետն է սլիզերինը, որը նրան շատ է համապատասխանում։ Ունի բաց սպիտակ մազեր, մոխրագույն աչքեր և նա սպիտակամաշկ է։ Դրաքո Մալֆոն Հարրի Փոթթեր վեպի մեջ չար էր և միշտ նախանձում էր Հարրի Փոթթերի։ Նախանձում էր Հարրիին, քանի որ Հարրին հայտնի էր։ Առաջին անգամ Հարրիի հետ ծանոթացել է առաջին գրքում <<Փիլիսոփայական քար>> վեպի մեջ։ Իմանալով, որ Հարրին հայտնի է որշում է նրա հետ ընկերանալ, որպեսզի նա նույնպես ճանաչված լինի, որպես Հարրի  Փոթերի լավագույն ընկեր, բայց Հարրին չհամաձայնվեց նրա հետ ընկերանալ։ Դրանից հետո նրանք դարձան թշնամիներ։ Այսքան ժամանակ անցավ նրանք մնացել էին դեռ թշնամիներ։ Հարրի Փոթթեր վեպի վերջին մասերում, երբ սկսվեց պատերազմ չար կախարդների և բարի կախարդների դեմ, Դրաքո Մալֆոյը չար կախարդների թմից էր։ Պատերազմի ժամանակ Դրաքոն և Հարրի հանդիպեցին սենյակում և սկսեցին կռվել։ Հետո այդ սենյակում կրակ սկսեց վառվել և այդ կրակը սկսեց արագ տարածվել։ Հարրին այդ ժամանակ օգնեց Դրաքոյին և փրկեց նրա կյանքը։ Պատերազմի ամենավերջում Վոլ Դե Մորտը բարիներին առաջարկեց գալ իր թիմ, որպեսզի չմահանալ և Դրաքոն գնաց։ Ես մտածում եմ, որ Դրաքոն շատ չար պերսոնաժ չէր, նա ուղղակի կանգնած էր շատ դժվար որոշման առաջ։ Նրա ծնողները չար կախարդների թմից էին և դրա համար նա չէր կարող, որոշում կայացնել։ Ինչպես դուք գիտեք առանց ծնողների կյանքը շատ դժվար է և դրա համար կարելի է մի փոքր էլ Դրաքոյին ներել։

Оставьте комментарий