Նշել ցուցական դերանունների կազմությունը:
սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ։
պարզ-սա, դա, նա, այս, այդ, սույն, նույն, մյուս
բարդ-միևնույն, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, նույնպիսի, այսքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ այդտեղ, այնտեղ։
| Հոլով | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| Դեմք | առաջին դեմք | երկրորդ դեմք | երրորդ դեմք | առաջին դեմք | երկրորդ դեմք | երրորդ դեմք |
| Ուղղ․ | սա | դա | նա | սրանք | դրանք | նրանք |
| Սեռ. | սրա | դրա | նրա | սրանց | դրանց | նրանց |
| Տր. | սրան | դրան | նրան | սրանց | դրանց | նրանց |
| Հայց. | սա (սրան) | դա (դրան) | նա (նրան) | սրանք (սրանց) | դրանք (դրանց) | նրանք(նրանց) |
| Բաց․ | սրանից | դրանից | նրանից | սրանցից | դրանցից | նրանցից |
| Գործ. | սրանով | դրանով | նրանով | սրանցով | դրանցով | նրանցով |
| Ներգ․ | սրանում | դրանում | նրանում | սրանցում | դրանցում | նրանցում |











