- Ընթերցում ենք և գտնում անձնական դերանունների գործածման տարբերությունները:
- —Ձեզ համար ամանորյա նվեր ընտրելն այնքան էլ հեշտ չի լինի,-նայելով երեխաներին՝ մտահոգված ասաց հայրիկը:
- -Պարո´ն, Ձեզ ո՞վ է ներս թողել,-զարմացած ասաց փոքրիկը՝ նայելով տոնածառի մոտ թաքնված մորուքավոր ծերունուն:
Այս երկու նախադասություններում գործածված է Ձեզ դերանունը։ Մեկ նախադուսությում այն գործածված է տրական հոլովոն, իսկ մյուսում՝ հայցական։
- —Դուք հավատո՞ւմ եք, որ տասներկուսին հնչող զանգերը հրաշքներ են բերում, ընկերնե´ր:
- —Դուք ինչպիսի՞ մարդ եք,որ չեք սիրում այդ հրաշաբեր տոնը,-զարմացավ էլֆը:
-Ասացին, որ նվերների հարցով դիմեմ հենց Ձեզ, Սա´նտա:
—Ձեզնով հիացա այն օրը, երբ տեսա, թե ինչպես եք օգնում հրաշքի սպասող մանուկներին,-խոստովանեց աղջիկը նրանց:
Այս նախադուսություններից մեկում դերանունը գործածված է տրական հոլովով, իսկ մյուսը՝ գործիական հոլովով։