Համաշխարհային կրոններ․ մահմեդականություն

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդը քարոզիչն է:Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք։ Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար): Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների: