Կախարդը և Թռվռան Ծաղկամանը

Լինում է չի լինում մի բարի, ծեր կախարդ է լինում։ Կախարդում էր նա խելացիորեն ու սիրով և երբեք չէր հրաժարվում օգնել իր հարևաններին։ Չցանկանալով բացել իր ճշմարիտ ուժի աղբյուրը, նա ձևացնում էր, որ իբրև բուժիչ նյութերը, կախարդական նյութը և  հականյութը առաջանում են ինքնըստինքյան խոհանոցային ծաղկամանի միջից, որը նա անվանում էր նրա ուրախ կաթսան։ Մարդիկ նրանց խնդիրներով հեռվից գալիս էին նրա մոտ, իսկ կախարդը խառնելով ծաղկամանի մեջ, միանգամից  ուղղում էի այդ գործը։

Բոլորը շատ էին սիրում կախարդին, և ապրեց մինչև իր ծերությունը, իսկ հետո մահացավ, թողնելով ամբողջ իր ունեցվածքը որդուն։ Որդու մոտ բնավորությունը այնպիսին չէր, ինչպիսի նրա հոր մոտ։ Որդին կարծում էր, որ բոլորը, ովքեր չեն կարողանում կախարդել, ոչ մի բանի արժանի չեն, և հաճախակի վիճում էր իր հոր հետ, հարևաններին օգնելու համար։

Իր հոր մահանալուց հետո, որդին գտավ հին խոհանոցային ծաղկամանում ոչ մեծ փաթեթ, որտեղ գրած էր նրա անունը։ Երիտասարդ կախարդը բացեց փաթեթը, հուսալով տեսնել ոսկի, բայց դրա փոխարեն հայտնաբերեց փափուկ տնային հողաթափ,որը շաա՜տ փոքր էին և  նույնիսկ չէիր կարող այն հագնել։ Հողաթափի մեջ դրված էր գրվածքով մագաղաթի պատառիկ.<<Հուսով եմ որդիս, քեզ սրանք պետք չեն գա>>։

Որդին հայհոյեց հորը, ծերությունից թուլացած մտքով, և  նետեց հողաթափը թասի մեջ։ Նա որոշեց օգտագործել թանկագին ծաղկամանը աղբի դույլի փոխարեն։

Հենց այդ գիշեր երիտասարդ կախարդի դռան ծեծեց մի գյուղացի ծեր կին.

֊Իմ թոռնիկը տառապում է գորտնուկից, պարոն։

Ձեր հայրիկը լինում էր նրա համար հատուկ տաք թրջոցալաթ այն հին ծաղկամանի մեջ…

-Անցիր այստեղից, — բացականչեց կախարդ-որդին,- Ինչ ինձ գործ նախքան քո գորտնուկները 

Եվ նա փակեց դուռը ուղիղ պառավի քթի առջև։

Եվ հենց խոհանոցից լսվեց շաչյուն և աղմուկ։ Որդին վառեց կախարդական փայտիկի լույսը, բաց արեց դուռը և ի՞նչ նա տեսավ։ Հին խոհանոցային ծաղկամանը աճեցրել է նրան միակ  պղնձե ոտքը և հիմա սարսափելի աղմուկով թռվռում էր քարե սալաքարերի վրայով։

Ապշած կախարդը ցանկանում էր մոտիկանալ ավելի մոտիկ, բայց տեսնելով, որ ծաղկամանը ամբողջությամբ ծածկված է գորտնուկներով, միանգամից հետ գնաց։ -Զզվելի է, — գոռաց կախարդի որդին։

 Սկզբից նա փորձեց վերացնել ծաղկամանը հմայությամբ <<Կոչիր>>, հետո փորձում էր մաքրել նրան կախարդանքի միջոցով, իսկ վերջում փորձեց նրան դուրս հանել տանից կախարդանքի միջոցով, բայց ոչ մի անգամ  կախարդանք չէր աշխատում։

Երբ կախարդը դուրս եկավ խոհանոցից, ծաղկամանը թռվռաց նրա հետևից և նույնիսկ բարձրացավ նրա հետ սանդուղքներով, բարձր դոմփդոմփելով երկաթե  ոտքով ամեն մի աստիճանին։

Ամբողջ գիշեր երիտասարդ կախարդը չէր կարողանում քնել, որովհետև ծաղկամանը թռվռում էր և որոտում էր նրա անկողնի մոտակայքում, իսկ առավոտյան ծաղկամանը դոմփդոմփելով գնաց նրա հետևից խոհանոց և թռնում էր սեղանի շուրջ —  զվյակ, բրյակ, զվյակ։ Կախարդը չհացրեց համտեսել իր վարսակի շիլան, երբ դուռը նորից թակեցին։

Շեմին կանգնած էր մի ծերուկ։

-Իմ էշի հետ դժբախտություն է կատարվել։ Կամ նա կորել է, կամ գողացել են, իսկ ես առանց նրա չեմ կարող ապրանքներ շուկա տանել, և այսօր իմ ընտանիքը մնալու է սոված։

-Իսկ ես հիմա էլ եմ քաղցած , — ասաց կախարդը և ուժեղ թակեց  դուռը ծերուկի քթի առաջ։

Զվյակ, բրյակ, զվյակ – գռմռաց ծաղկամանը երկաթե ոտքով, այո միայն հիմա այս գռմռոցին խառնվում էին էշի ձայները և մարդկային տնքոց։

Կամաց, սուս մնա, — գոռաց կախարդը, բայց ոչ մի կախարդական ուժեր չէին կարողանում հանգստացնել գորտնակավոր ծաղկամանին։ Նա այդպես էլ ամբողջ օրը թռվռում էր տան մեջ իր տիրոջ հետևից, հետ չմնալով մեկ քայլ, և ամբողջ ժամանակ տնքում էր, գռմռում էր և գոռում էր։<<Իա – Իա – Իա>>։

Երեկոյան դուռը թակեցին երրորդ անգամ։ Շեմի վրա կանգնած էր երիտասարդ գյուղացի մի կին և այնպես էր լացում, որ սիրտը արդեն տրաքում էր։

-Երեխան իմ մոտ հիվանդացել է։ Լրիվ վատ է զգում նրան։ Օգնեք մեզ, խնդրու՜մ եմ։ Ձեր հայրիկը միշտ ասում էր,որպեսզի մենք գանք նրա մոտ, եթե ինչ․․․

Բայց կախարդը նրա առաջ դուռը փակեց։

Այդ ժամանակ տանջող ծաղկամանը մինչև ծերը լցվեց աղաջրով, և այդ ջուրը թափվում էր գետնին, իսկ նա շարունակում էր թռվռալ, տնքալ, մռթմռթամ ինչպես էշ և աճացնում էր նրա վրա նոր նոր գորտնուկներ։

Այլևս ոչ ոք չէր խնդրում կախարդից օգնություն, բայց ծաղկամանը ասում էր նրան բոլորի խնդիրների մասին, ինչ իրավիճակներ են եղել հարևանների մոտ, իսկ դժբախտությունները քիչ չէին։ Շուտով ծաղկամանը բացի տնքալուց, մռթմռթալուց, թռվռալուց և գորտուկներ աճեցնելուց, նաև զկրտում էր, խռցնում էր, շնչակտուր էր լինում, լացում էր, ինչպես փոքրիկ երեխա, հաչում էր ինչպես շուն և թքում էր փչացած պանիր, թթված կաթ և մի ամբողջ խլինք։

Չէր կարողանում կախարդը քնել, ուտել զզվելի ծաղկամանի պատճառով, որը ոչ մի ձև չէր թողնում նրան հանգիստ և նույնիսկ վռնդել չէր լինի և սուս մնալ չի ստիպում։

Վերջում կախարդը չդիմացավ։ Գիշերը փախավ տանից ծաղկամանի հետ և ամբողջ գյուղով սկսեց բղավել։

Եկեք իմ մոտ ձեր դժբախտությունների և վշտերի համար։ Ես ձեզ բոլորիտ կբուժեմ, կխղճամ և կհանգստացնեմ։ Հայրիկից ինձ հասավ այս հրաշք ծաղկամանը, և կլինի ձեզ երջանկություն։

ԵՎ սլացավ նա ամբողջ փողոցով, ցանելով կախարդանքերը աջ և ձախ, իսկ զզվելի ծաղկամանը թռվռում էր նրա հետևից։

Տներից մեկում քնած աղձկա գորտնուկները միանգամից անցան, էշը, որը արածում էր, վերադարձավ նրա տուն, հիվանդ երախան լավացավ, և առավոտյան,երբ նա արթնացավ նրա թշիկները դարձել էին վարդագույն, լավացած և ուրախ։

Երիտասարդ կախարդը տանջվում էր ամբողջ ուժով, և ծաղկամանը քիչ – քիչ սկսեց չտրտնջալ և չհազալ, դարձավ լուռ, մաքուր և փայլուն։

-Դե ի՞նչ ծաղկաման, — հարցրեց կախարդը, երբ բարձրացավ արևը։

Հենց այդտեղ ծաղկամանը թքեց փափուկ հողաթափը և թողեց հագցնել իր երկաթե ոտքի վրա։

Կախարդի հետ միասին նրանք վերադարձան տուն։ Ծաղկամանը վերջապես հանգստացել էր և այլևս չէր գռմռում։

Բայց այդ օրվանից կախարդը, նրա հոր օրինակով, միշտ օգնում էր գյուղի բնակիչներին։  Արդեն նա շատ էր վախենում, որ ծաղկամանը նորից կքցի նրա հողաթափըև կսկսի գռմռալ և թռվռալ ամբողջ տնով։

Оставьте комментарий