Առաջադրանքներ

Թվական

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:
    • Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
    • Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
    • Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
    • Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց:
    • Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:
  2. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
    • Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով(լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է(գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր լեզու(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվել(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները (խոսել) ավելի քան վաթսուն լեզվո
  3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
    • 1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար(հեկտար) անտառներ(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար(դոլար): Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է(ստեղծագործություն) ցուցադրվել(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները(դահլիճ) հայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր(կիլոմետր) ճամապարհ է անցնում:
  4. Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:
    • Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ — քսանհինգ աշակերտ կա:
    • Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:
    • Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:
    • Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն: Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:

Оставьте комментарий