Բյուզանդիական կայսրություն

Բյուզանդիայի պատմության սկիզբ ընդունված է համարել 395 թ., երբ Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվել է Թեոդոսիոս Մեծ կայսեր երկու որդիների միջև: Բյուզանդիան պաշտոնապես կոչվել է Արևելյան Հռոմեական կայսրություն: Բյուզանդիայի բնակչությունը բազմազգ էր՝ հույներ, ասորիներ, ղպտիներ, հայեր, հրեաներ, վրացիներ և փոքրասիական տարբեր ցեղեր: Հաղորդակցության լեզուն հունարենն էր, իսկ պաշտոնականը շարունակում էր մնալ լատիներենը: Տերության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը համաշխարհային առևտրի կենտրոններից էր: Պետական կրոնը քրիստոնեությունն էր, եկեղեցու ղեկավարը՝ Կոստանդնուպոլսի պատրիարքը:Կայսերական աստիճանը համարվում էր սրբազան: Կայսրը կառավարության ղեկավարն էր, միակ օրենսդիրը, գերագույն դատավորը և զորքի գլխավոր հրամանատարը:1204 թ-ին խաչակիրները գրավել են Կոստանդնուպոլիսը և քաղաքի ու նրան հարող տարածքներում ստեղծել Լատինական կայսրությունը:1453 թ-ին օսմանյան թուրքերը 63-օրյա պաշարումից հետո՝ մայիսի 29-ին, գրավել են Կոստանդնուպոլիսը. Բյուզանդական կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց:

Оставьте комментарий