Հավաքում ենք տեղեկություններ Ռոուլինգի ստեղծած աշխարհի մասին:
Հեղինակի ծնողները հանդիպել են “King’s Cross” կայարանում, որտեղից ամեն տարի Հարի Փոթերն անցնում է կախարդական աշխարհ ու ճանապարհվում Հոգվարթս: Ջոան Ռոուլինգը սկսել է ստեղծագործել դեռ մանուկ հասակում: Նա առաջին անգամ գիրք է հեղինակել 1971թ.-ին՝ 6 տարեկան հասակում: Վինթերբորնում ապրելու տարիներին, նա ընկերացել է մի քույր ու եղբոր հետ, որոնց ազգանունը Փոթեր էր: Նա մոլի ընթերցասեր է ու Հերմայոնեի կերպարը հիմնված է հենց իր վրա: Ռոուլինգը Հարի Փոթերի գաղափարները գրել է 1990թ.-ին Լոնդոն ուղևորվող գնացքում՝ անձեռոցիկի վրա: Նա տառապում է անքնությամբ, ինչն էլ օգնում է նրան գիշերներն արթուն մնալ ու ստեղծագործել: Նախքան «Հարի Փոթերի» հրատարակվելը, Ռոուլինգը միայնակ մայր էր, որն ապրում էր իր քրոջ հետ: Նա 12 անգամ դիմել է տարբեր հրատարակչությունների, որպեսզի օգնեն տպագրել գիրքը, բայց 12 անգամ էլ մերժվել է: Այնուհետև մի փոքր հրատարակչություն՝ “Bloomsbury”-ն համաձայնել է հրատարակել այն, բայց սահմանափակ թվով՝ 1.000 օրինակ: «Քուիդիչ» խաղի համար հարմար անվանում գտնելու համար, Ռոուլինգը 5 տետր է օգտագործել, որոնց մեջ գրել է «Ք» տառով սկսվող հարյուրավոր բառեր:
Փոթերյան թեմաներով ստեղծագործական աշխատանքների տարբերակներից մեկն ընտրում ենք և ստեղծագործում:
- Ինչ կտեսնեի ես (որևէ մեկը, որևէ կերպար, հերոս) Իքնազարե հայելում
- Եթե ձեռքս ընկներ Փիլիսոփայական քարը
- Ինչու հավատալ հրաշքներին
- Կախարդանքը կօգնե՞ր, թե՞ կխանգարեր մեր աշխարհին
- Ինչ գերբնական կարողություն կցանկանայի ունենալ
Ես համոզված եմ, որ մարդը գոնե մեկ անգամ ցանկացել է ունենալ գերբնական ուժ։ Ես հիմա էլ եմ շատ ցանկանում ունենալ գերբնական ուժ։ Շատ դժվար եմ կողմնորոշվում, թե ինչ գերբնական ուժ եմ ես ցանկանում, քանի որ բոլորը ուժերը շատ լավն են և յուրահատուկ են։ Ինձ ամենաշատը այս ուժերն են դուր գալիս՝տելեկինեզ, սառույցի ուժ, թռնելու ուժ, անտեսության ուժ ու տելեպորտ։ Այսքանից երևի ամենից շատը ես կցանկանայի տելեկինեզը։
- Ռոուլինգի ստեղծած աշխարհի առանձնահատկությունները թեմայով աշխատանք ենք պատրաստում՝ գրելով՝
- այդ աշխարհի բնակիչների, նրանց կյանքի, առօրյայի մասին,
- դրամական միավորների, կառավարման,
- մշակույթի, կլիմայական պայմանների, բուսական և կենդանական աշխարհների մասին,
- տեխնիկական զարգացման, մարդկանց կապի, հաղորդակցման միջոցների, իրերի մասին,
- Հոգվորթսի յուրահատկությունների մասին
- այլ
- Այն դարձնում ենք պատկերազարդ տեսանյութ:
Ռոուլինգի ստեղծած աշխարհը կախարդական է և յուրահատուկ։ Աշխարհը լի է տարբեր գաղտնիքներով։ Կախարդների և վհուկների համար ամենակարևոր իրը կախարդական փայտիկն է։ Բնությունը շատ տարօրինակ է, այնտեղ նույնիսկ կարող ես հանդիպել խոսող բույսերի։ Բացի վհուկներից և կախարդներից՝ այդ աշխարհում ապրում էին նաև տարբեր էակներ, օրինակ՝մարդը՝ ձիու ոտքերով կամ տնապայներ։ Այդ աշխարհում հեռախոսներ չկային։ Վհուկները և կախարդները հաղորդագրություններ են ուղարկում բվերի միջոցով։ Ունեին նաև թռչող ավելներ։ Ավելները ավտոմեքենաների պես բաներ են։ Նաև այդ ավելների միջոցով խաղում են խաղ, որը կոչվում է Քուիդիչ։ Հոգվորթսը յուրահատուկ մեծ դպրոց է։ Այն իր մեջ պահում է շատ գաղտնիքներ։ Հենց այդ դպրոցում կատարվում էին տարօրինակ երևույթներ։ Դպրոցի տնօրենը՝ Դամբլդորը, երևի մոտ 100 տարեկան էր։Սովորական դպրոցներում սովորում են մայրենի, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, իսկ Հոգվորթսում սովորում են տարբեր հմայություններ, հմայաթուրմերի պատրաստման եղանակները և այլն։