Կատարում ենք առաջադրանքները:
- Կարգի ենք բերում տեքստը՝ ուղղելով կետադրական, ուղղագրական, այլ տիպի տարբեր սխալները:
- Փիլիսոփայական քարի ստեղծումը եղել է ալքիմիայի հնագույն հետազոտությունների նպատակակետերից մեկը: Այդ քարը մի առասպելական նյութ է, որն ապշեցուցիչ հզորությունի ունի եւ կարող է ցանկացած մետաղ ոսկու վերածել: Քարի օգնությամբ կարելի է ստանալ նաեւ Կյանքի Էլիքսիրը, որը խմողին անմահություն է շնորհում: Հարյուրամյակների ընթացքում եղել են Փիլիսոփայական քարի ստեղծման բազմաթիվ դեպքեր, սակայն ներկայումս հայտնի միակ Փիլիսոփայական քարը, պատկանում է հանրահայտ ալքիմիկոս եւ օպերային երաժշտության մեծ սիրահար՝ պրն. Նիքողայոս Ֆլամերին:
- Առանձնացնում ենք տեքստի ածականներն ու բնութագրում: Օրինակ՝ հզորագույն-որակական ածական, գերադրական աստիճան, մետաղյա-հարաբերական ածական:
- Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց սիրելի կնոջ՝ Բետինայի անունով:
Անցյալ — հարաբերական
Վերջին — հարաբերական
Վիեննացի — հարաբերական
Նոր — որակական, գերադրակա աստիճան — ամենանոր, բաղդատական աստիճան — նվազ նոր
Հզոր — որակական, գերադրական աստիճան — ամենհզոր, բաղդատական աստիճան — պակաս հզոր
Աստղագիտական — հարաբերական
Երկնային — հարաբերական
Սիրելի — որակական, գերադրական աստիճան — ամենասիրելի, բաղդատական աստիչճան — նվազ սիրելի։
- Կետադրում ենք տեքստը:
- Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղվել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն: Մանկան՝ երկնքին ուղղված հայացքը խաղաղ էր, հանգիստ: Հեռվում՝ սարերից այն կողմ, հնչում էր անտառի բնակիչների՝ վայրի գազանների ձայնը:
- Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։ Հետևությո՛ւն արա։
- Որ ի փոքուն հավատարիմ է` եւ ի բազմին հաւատարիմ է, եւ որ ի փոքուն անիրաւ է` ևւ ի բազմին անիրաւ է:
- ի փոքուն — փոքրում, փոքրի մեջ
- ի բազմին — շատի մեջ
- Որ ի փոքուն հավատարիմ է` եւ ի բազմին հաւատարիմ է, եւ որ ի փոքուն անիրաւ է` ևւ ի բազմին անիրաւ է:
Որ փոքրում հավատարիմ է և շատի մեջ հավատարիմ է, և որ փոքրի մեջ անիրավ է և շատի մեջ անիրավ է։
- Ամենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանիցին գործք նորա։
- զչար գործէ — չարիք է գործում
- զլոյս — լույսը
- ոչ գայ — չի գալիս
- առ լոյսն — լույսի մոտ, դեպի լույսը
- մի՛ յանդիմանիցին — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի հանդիմանվեն
Ամենայն ոք, որ չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, չի հանդիմանվի գործը նրա։
- Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։
- ոչ գոյ — չկա, գոյություն չունի
- ի սէր -սիրո մեջ
- սէրն կատարեալ — կատարյալ սերը
- ի բաց մերժէ — մերժում է, վանում է, հեռացնում է
Երկյուղ գոյություն չունի սիրո մեջ, այլ կատարյալ սերը մերժում է երկյուղը։