Լրացուցիչ կրթություն
Ընտրի՛ր և ստեղծի՛ր քո ամանորյա պատմությունը:
- Ձյան կախարդանքը
- Երբ Նոր տարին սկսեց ուշանալ
- Մի նվերի պատմություն
- Թե եղևնին մնար անտառում
- Մոլորված հրաշքը
- այլ
Ձյան կախարդանքը
-Մայրի´կ, իսկ ո՞վ է կանչում ձյանը, — ասաց մի մանուկ: Մայրը չգիտեր ինչ պատասխանել և դրա համար մի բան հորինեց և ասաց․ -Սիրելի´ս, ձյանը կանչում է Ձմեռ Պապիկի կենդանիներից մեկը՝ սպիտակ բուն։ Նա բարձրանում է վերև և սկսում է ծվծվալ և երգ երգել։ Իհարկե, բվերը երգել չգիտեն, սակայն այդ բուն սովորական չէ, այլ կախարդական է։ Երբ բուն սկսում է իր երգը երգել, ձյունը սկսում է գալ։ Մանուկը հավատաց և ապշած նայում էր իր մորը, հետո գնաց սենյակ և սկսեց մտածել կախարդական բվի մասին։Նա չէր կարող պատկերացնել, որ մի բուն կարող էր կանչել ձյանը։ Սկսեց մտածել այդ թեմայով, որոշեց ու ասաց․ -Վերջ, ես կգնամ ու կգտնեմ այդ բվին։ Մանուկը ելավ բակ և սկսեց ման գալ։ Սկսեց բարձր գոռալ և կանչել․ -Բո՜ւ, ո՜ւր ես։ Երբ մանուկը հոգնեց, գնաց և նստեց նստարանին։ Սկսեց մտածել և հիշեց, որ իր մայրը ասել էր, որ ձյանը բուն է կանչում, իսկ այդ պահին ձյուն չէր գալիս։ -Երևի բուն հոգնել է և գնացել է հանգստանալու, — ասաց մանուկը և գնաց տուն։
Մյուս առավոտ տղան արթնացավ և տեսավ, որ ձյուն է գալիս։ Նա շատ ուրախացավ, շուտ հագնվեց և դուրս եկավ՝ բվին գտնելու։ Լսեց բվի ծվծվոցը, իսկ հետո՝ երգը։Սկսեց թռչել իր փոքր ոտքերը վրա, սակայն չկարողացավ հասնել բվի մոտ։ Այնքան թռավ, որ ընկավ ձյան մեջ և չկարողացավ բարձրանալ ոտքերի վրա։ Մնաց պառկած ձյան մեջ։ Հանկարծ զգաց, որ կարծես բարձրանում է վերև։ Նայեց ներքև և տեսավ, որ ինքը գետնից կտրվել է։ Նայում է, թե ով է իրեն բարձրացնում վերև և տեսավ, որ նրան բարձրացնում է ձյունը, սակայն ձյունը ընդունել էր աղվեսի տեսք, իսկ այդ աղվեսը ուներ թևեր։ Նրանք բարձրանում էին վերև։ Հանկարծակի նրանք կանգնեցին, մանուկը սկսեց սպասել, թե ինչ կլինի հետո և նկատեց, որ բուն իր ուսի վրա կանգնած և սկսեց խոսել․ -Բարև, իմ անունը Ձյուկ է, ես կախարդական բու եմ, և կենդանիները ձյան տեսքով ինձ ասել են, որ այսօր դու գալու ես ինձ մոտ։ Ես շատ ուրախ եմ, որ դու եկել ես։
Տղան ապշած էր և ուրախացած էր։ -Իհարկե, բոլորը չեն կարող գալ ինձ մոտ,- ասաց Ձյուկը, — սակայն դու կարողացար գալ ինձ մոտ։ Այդ դրա համար ես քեզ կտամ ձյան կախարդանքը կամ ուղղակի ձյան ուժը:
Ձյուկը մանկանը տվեց մի թխվածքաբլիթ փաթիլի տեսքով։ -Ահա, կեր սա,- ասաց Ձյուկը, — երբ դու սա ուտես, կունենաս ձյան ուժը։ Տղան վերցրեց կոնֆետը և կերավ։ Դրանից հետո նա զգաց ձյան ուժը իր մարմնի մեջ։ Նայելով ձեռքերին՝ տեսավ, որ իր մաշկի գույնը փոխվել է. դարձել է սպիտակոտ, իսկ տաք և հաստ բաճկոնի փոխարեն հագել էր գեղեցիկ կապույտ հագուստ, իսկ մազերը դարձել էին սպիտակ և վրան փաթիլներ։ Դրանից հետո Ձյուկը և մանուկը դարձան լավ ընկերներ։ Ձյուկը նաև սովորեցրեց, թե ինչպես օգտվել այդ ուժից։ Իհարկե, ոչ մեկը չգիտեր մանկան ուժի մասին, քանի որ նա գաղտնի էր պահում։ Եվ այդ օրվանից ամբողջ ձյան կախարդանքը նա սկսեց կանչել։