Առաջադրանքներ 02.12.2020

Ընթերցի՛ր նախադասությունները, գտի՛ր՝ ածականներն ինչով են իրար նման, ինչպես են գործածվել: Մի քանի օրինակ էլ դու կավելացնես:

  • Կյանքում սև օր չտեսնես:
  • Կանաչ ճանապարհ ունենան որդիներդ:
  • Նրա սառը սիրտը չզգաց ցավ կամ ափսոսանք:
  • Նման ջերմ խոսքեր իր հասցեին երբևէ չէր լսել:

Բոլորը ածականները փոխաբերական են։

Ընթերցի՛ր նախադասությունները, բացատրի՛ր մգեցված ածականների կետադրությունը:

  • Քաղաքային սիրուն տեսարանների կողքով հնարավոր չէր անտարբեր անցնել:
  • Ոսկյա բարակ վզնոցը հարազատ մարդու նվեր էր:
  • Հանկարծ աղմուկով բացվեց երկաթյա մեծ դուռը:
  • Կառույցի հյուսիսային, արևելյան հատվածները վնասվել էին:
  • Հին, փոքր խրճիթը լցվեց երջանկությամբ:

Եթե հանդիպունք ենք հարաբերական և որակական ածականներ իրար հետ, մենք չենք դնում ստորակետ։Իսկ եթե հանդիպում ենք երկու որակական ածական կամ երկու հարաբերական ածական ստորկետ դնում ենք։

Ընթերցի՛ր նախադասությունները, բնութագրի՛ր նախադասությունների ածականներն ու գոյականները:

  • Գյուղական խաղաղ երեկոները դեռևս չէին մոռացվել:

Գյուղակական — հարաբերական

Խաղաղ — որակական, դրական աստիչան, ավելի խաղաղ, նվազ խաղաղ, ամենից խաղաղ

Երեկոներ — հասարակ, նյութական, իրանիշ, անշունչ, հոգնակի,ուղղական հոլով, որոշյալ առում, ի արտաքին հոլովման։

  • Շտապում էի տուն, որպեսզի փայտյա պահարանից վերցնեմ հաստ մատիտներս:

Տուն — հասարակ, նյութական, իրանիշ, անշունչ, եզակի, հայցական հոլով, անորոշ առում, ա ներքին հոլովման։

Պահարանից — հասարակ, նյութական, իրանիշ, անշունչ, եզակի, բացառական հոլով, առում չունի, ի արտաքին հոլովման։

Մատիտներ — հասարակ, նյութական, իրանիշ, անշունչ, հոգնակի,հայցական հոլով, ի արտաքին հոլովման, առում ունի, որոշյալ առում։

Հաստ — որակական, դրական աստիճան, ավելի հաստ, նվազ հաստ, ամենահաստ։

  • Լայն ու մեծ սենյակի անկյուններում գեղեցիկ արձաններ կային:

Լայն — որակական, դրական աստիճան, պակաս լայն, ամենալայն։

Մեծ — որակական, դրական աստիճան, նվազ մեծ, ամենամեծ

Սենյակի — իրանիշ, հասարակ, նյութական ,անշունչ,եզակի, սեռական հոլով, առում չունի, ի արտաքին հոլովման

Անկյուններում — իրանիշ, հասարակ, նյութական, անշունչ, ներգոյական հոլով, ա ներքին հոլովման, առում չունի։

Գեղեցիկ — որակական, դրական աստիճան, պակաս գեղեցիկ, ամենագեղեցիկ։

Արձաններ — իրանիշ, հասարակ, նյութական, անշունչ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման, առում ունի, անորոշ առում։

  • Որբ մանչուկը երազում էր վառ ապագայի մասին:

Որբ — հարաբերական

Մանչուկ — անձնանիշ, հասարակ, նյութական, շնչավոր, ուղղական հոլով, ի արտաքին հոլով, առում ունի, որոշյալ առում

Վառ — որակական, դրական աստիճան

Ապագայի -սեռական հոլով, ի արտաքին հոլով, առում չունի։

  • Երազանքներդ պատմում են ինձ հզոր գաղափարներիդ մասին:

Երազաքներ — ուղղական հոլով, ի արտաքին հոլով, առում ունի, որոշյալ առում

Հզոր — որակական, դրական աստիճան

  • Փոքր հնարավորությունները չխանգարեցին, որ հասներ մեծ արդյունքների:

Оставьте комментарий