Լրացուցիչ Կրթություն

Լրացուցիչ կրթություն

Ընթերցի՛ր նախադասությունները, գտի՛ր՝ ածականներն ինչով են իրար նման, ինչպես են գործածվել: Մի քանի օրինակ էլ դու կավելացնես:

  • Քո փնտրած բարակները կողքի գրադարակում են:
  • Գեղեցիկով հիանում էր, կեղծավորից՝ խորշում:
  • Հաստատ որոշել եմ, որ արծաթյան եմ գնում:
  • Սևը մռայլ գույն է, բայց շատերն են սիրում:

Կարմիր և կապույտ գույները իրար միացնելիս ստացվում է մանուշակագույն։

Ամենաշատը ինձ դուր եկավ մետաղյան։

Այն կարմիրը ինձ ավելի շատ դուր եկավ։

Կերակրի աղի մաքրումը Դաս․11

Գործնական  աշխատանք `Խառնուրդներից  մաքուր  նյութերի  ստացւոմը: Երևանի քարհանքից  բերված  կերակրի  աղի  մաքրումը:Կերակրի  աղի  մաքրումըՍարքավորումներ` Լաբորատոր  կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի  թուղթ, ապակե  ձող, կոլբ, ճենապակյա  թասԱզդանյութեր`կերակրի  աղ, ջուրԲաժակում  լցրեք  աղտոտված  կերակրի  աղը  և  վրան  ավելացրեք  ջուրը,  խառնեք   ապակե  ձողի  միջոցով: Ինչպիսի՞  խառնուրդ  ստացաք: Ստացված  պղտոր  հեղուկը  ֆիլտրեք: Չլուծվող  մանր  մասնիկները  հեղուկից  բաժանելու  նպատակով  օգտագործում  են  չսոսնձված  ծակոտեն  թուղթ, որից  և  պատրաստում  են  ֆիլտր:Ֆիլտրի  թղթի  պատրաստումը  պատկերված  է  նկարի  վրա: Աղի  պղտոր  լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեք  ապակե  ձողի  վրայով, որի  ներքին  ծայրն  ուղղեք  դեպի  ձագարի  պատը, հեղուկի  շիթը  պետք  է  ուղղվի  ձագարի  պատին: Ինչպիսի՞  խառնուրդ  է  ստացված  ֆիլտրատը:Ստացված  Ֆիլտրատը  լցրեք  գոլորշացման  ճենապակե  թասի  մեջ, որը  տեղադրեք  կալանի  օղի  վրա: Օղի  տակ  տեղավորեք  ու  վառեք  սպիրտայրոցը  այնպես, որ  բոցի  արտաքին  մասը  թասի  հատակին  հպվի,  և  լուծույթը  տաքացրեք: Հեղուկ  մերթ  ընդ  մերթ  խառնեք  ապակե  ձողով, որ  չցայտի: Երբ  թասի  մեջ  լուծույթը  թանձրանա, տաքացումը  դադարեցրեք  ու  թողեք  այնքան, մինչև  հեղուկն  ամբողջությամբ  շոգեհանվի, և  առաջացած  աղի  բյուրեղները  լրիվ  չորանան:Ստացված  աղը  համեմատեք  այն  աղի  խառնուրդի  հետ, որը  ձեզ  տրամադրված  էր  սկզբում: