Homework (English)

1 Her job was to organise papers.

2 One day she realised that there were lots of papers about some very sick people in a place called Hinkley.

3 There live near Pacific Gas and Electric factoy.

4 There sick because of the chromium in their drinking water.

5 There pay the people in Hinkley 500.000$.

6 She very famous and now she have her own company

Домашняя Работа (Русский)

Китайская народная сказка
9-13 ноября

  1. Прочитайте текст

    Говорят, что жил когда-то в Фучжоу один бедный студент. Он был такой бедный, что не мог заплатить даже за чашку чая. Звали его Ми. Он умер бы от голода, если бы не один хозяин чайной. Он жалел Ми и поил, и кормил его бесплатно.Но вот однажды Ми пришѐл к хозяину и сказал:– Я ухожу. Денег у меня нет, и я не могу заплатить за всѐ, что я выпил и съел здесь. Но я не хочу быть неблагодарным. Вот смотри!И он вынул из кармана кусок жѐлтого мела и нарисовал на стене чайной жѐлтого аиста. Аист был совсем как живой.– Этот аист, – сказал Ми, – принесет вам в десять раз больше денег, чем я должен. Каждый раз, когда в вашей чайной соберутся люди, вы должны три раза хлопнуть в ладоши. Тогда аист сойдѐт со стены и будет танцевать. Но вы никогда не должны заставлять аиста танцевать для одного человека. Если вы будете заставлять его танцевать для одного человека, он будет танцевать в последний раз.На следующий день, когда в чайной собралось много народу,хозяин три раза хлопнул в ладоши, и аист сошѐл со стены и начал танцевать. Гости удивлялись и не верили своим глазам.С тех пор в чайной всегда собиралось много посетителей и хозяин стал очень богатым.Но вот однажды в чайную зашѐл один богатый человек. Он пришѐл посмотреть на аиста, о котором много слышал. Он положил на стол много денег и заставил хозяина выгнать всех людей из чайной.– Я хочу смотреть на аиста один, – сказал он. Хозяин увидел деньги и забыл то, что сказал ему студент. Он хлопнул три раза в ладоши, и аист сошѐл со стены. У него был невесѐлый и больной вид. Он станцевал только один танец и ушѐл обратно. Хозяин сердился, кричал, но ничего не мог сделать.А ночью в дверь чайной кто-то постучал. Хозяин открыл дверь и видит: стоит студент Ми и молчит. Потом студент Ми вынул из кармана дудочку, заиграл на ней и пошѐл прочь. Аист сошѐл со стены и пошѐл за ним. С тех пор никто никогда не видел студента Ми и его жѐлтого аиста.

2. Соедините части предложения

А. Он был такой бедный, что… 1 он будет танцевать в последний раз.
Б. И он вынул из кармана кусок з 2 аист сошѐл со стены.
В. Если вы будете заставлять его 3 нарисовал на стене чайнойтанцевать для одного человека,жѐлтого аиста.
Г. Он хлопнул три раза в ладо- 4 не мог заплатить даже за чашку чая.

3. Грамматический материал

В словах здесь, здание, здоровье, здравствуй(те) всегда пишется буква з, так как это не приставка, а часть корня. Запомните правописание слова чересчур.

4. Поделите слова на два столбика: с буквой з в приставке, с буквой с в приставке. Разделить, безработный, распилить, бессовестный, бессердечный, возвратиться, воспитывать, испугаться, бездомный, вздрогнуть, разыскать, бездельник, вскрикнуть, раздать, бесшумный, чересчур, бессмертный, беспомощный.

                             с буквой з                           с буквой с
Разделить, безработный, возвратиться, бездомный, вздрогнуть, разыскать, , бездельник, раздатьРаспилить, бессовестный, бессердечный, воспитывать, испугаться, вскрикнуть, бесшумный, чересчур, бессмертный, беспомощный

5.Вставьте з или с:
Здоровье, рассмотреть, возвратить, бездельник, разбить, изменить, безобразие, здравствуйте, воспитательница, безработный, испугаться, здесь, восхищаться, здание, поздороваться, рассердиться, использовать.

6. От данных ниже прилагательных образуйте новые с помощью приставки без(бес-). бессердечный, бессмертный, бессильный, безумный, бесшумный, бесзвучный.

7. К данным словам прибавьте приставку раз-(рас-).
разделить, раздать, рассвет, расставить, рассердиться, разгадать, рассыпать, разлить.

Լրացուցիչ աշխատանք (Երկրաչափություն)

Տնային՝ 105,107

բ)AD = 17սմ

DC = 14սմ

BC = AD

BC = 17սմ

AB = DC

AB = 14սմ

AB = AC

<1 = <2

ա)AB = AC

AD = DA

Ըստ եռանկյան հավասարության առաջին հայտանիշի, եթե եռանկյան երկու կողմերը հավասար են, մյուս եռանկյան երկու կողմերին, ապա հավանաբար եռանկյունները հավասար է։

ABD = ACD

բ)AC = 15սմ

DC = 5սմ

Քանի որ այս երկու եռանկյունները իրար հավասար են, հավանաբար իրար հակադիր կողմերը նույնպես հավասար են։

AB = AC

BD = DC

AB = 15սմ

BD = 5սմ

ա)OA = OD

OB = OC

Ըստ եռանկյան հավասարության առաջին հայտանիշի, եթե եռանկյան երկու կողմերը հավասար են, մյուս եռանկյան երկու կողմերին, ապա հավանաբար եռանկյունները հավասար է։

AOB = DOC

բ)<ACD

<1 = 740

<2 = 360

Քանի որ OA = OD, իսկ OB = OC հավանաբար BA = DC

<ACD = <1 + <2

<ACD = 740 + 360 = 1100

<ACD = 1100

Ուսումնասիրում ենք վարդը (Գրականությունը)

  1. Ուսումնասիրել վարդի մասին եղած տեղեկությունները, լեգենդները,
  2. Ուսումնասիրել վարդը տարբեր ստեղծագործություններում,
  3. Համեմատել դրանք,
  4. Գրել աշխատանք կամ պատրաստել տեսանյութ, որտեղ կուսումնասիրեք կամ կհամեմատեք դրանք միմյանց հետ:

Էքզյուպերիի նամակն անծանոթուհուն

էկզյուպերի


Հիմա՝ երեկոյան ժամը հինգից մինչ այն ժամը, երբ ես քուն կմտնեմ, ես միայնակ եմ, որովհետև բոլոր ընկերներիս ասացի, որ հոգնած եմ և, որ ոչ ոքի տեսնել չեմ ցանկանում։ Այն փոքրիկ աղջնակը, որի համար ես խնամքով պահպանել էի իմ այս ազատ ժամանակը, իրեն անգամ նեղություն չպատճառեց զանգ տալ ու զգուշացնել, որ չէր գալու։
Ես թախծով բացահայտում եմ, որ իմ եսասիրությունը այդքան էլ մեծ չէ, որովհետև ես մեկ այլ մարդու եմ տվել ինձ ցավ պատճառելու իշխանությունը։ Փոքրիկ աղջնա՛կ, այնքա՜ն անուշ է տալ այս իշխանությունը և այնքա՜ն տխուր է տեսնել, թե ինչպես են այն բանեցնում։
Հեքիաթներն այսպիսին են։ Մի առավոտ արթնանում ես ու ասում․«Դա ընդամենը հեքիաթ էր․․․»։ Ծիծաղում ես ինքդ քեզ վրա։ Բայց հոգու խորքում դու ամենևին չես ծիծաղում։ Քաջ գիտակցում ենք, որ հեքիաթները կյանքի միակ ճշմարտություն են։
Սպասումը։ Թեթև քայլերը։ Այնուհետև ժամերը՝ թարմ ինչպես սպիտակ խճաքարերի վրա բուսնած խոտերի միջով հոսող առվակը ։ Ժպիտները, անկարևոր բառերը, որոնք այդքան կարևոր են ։ Լսվում է սրտի մեղեդին․ գեղեցիկ է, շա՜տ գեղեցիկ այնլսել իմացողների համար․․․ Անշու՛շտ շատ բան ենք տենչում։ Ուզում ենք քաղել բոլոր պտուղները և բոլոր ծաղիկները։ Շնչել բոլոր մարգագետինների բույրը։ Խաղում ենք։ Խա՞ղ է սա արդյոք։ Երբեք չգիտես՝ որտեղ է սկսվում խաղը և որտեղ ավարտվում, միայն գիտենք, որ քնքուշ ենք։ Եվ երջանիկ ենք։
Ինձ դուր չի գալիս այս ներքին եղանակը, որը փոխարինել է իմ գարնանը․ հիասթափության, չորության և դառնության խառնուրդ է։ Ես լողում եմ այս սին ժամանակի մեջ, ուր այլևս երազել չգիտեմ։ Ամենից տխուրն հարցն է, որ տալիս ես ինքդ քեզ ․ «Արժե՞ր զգալ այս վիշտը։ Արժեր արդյո՞ք այսքան վշտացած լինել մի մարդու համար, ով չբարեհաճեց անգամ նախազգուշացնել»։ Իհարկե՛ չարժեր։ Ուստի հիմա վիշտն էլ չկա և այսպես շատ ավելի տխուր է։
Փոքրիկ Իշխանն այլևս չկա , ո՛չ այսօր և ոչ էլ երբեք։ Փոքրիկ Իշխանը մահացավ։ Կամ շատ կասկածամիտ դարձավ։ Կասկածամիտ Փոքրիկ Իշխանից էլ ի՞նչ Փոքրիկ Իշխան։ Ես բարկացած եմ Ձեզ վրա, որ նրան ոչնչացրիք։
Այլևս ո’չ մի նամակ, ո’չ էլ հեռախոսազանգ, ո’չ մի տառ անգամ։ Ես բավականաչափ զգոն չէի և  ցավի սպառնալիքը չէի տեսնում:  Իսկ հիմա, ահա, ես ձեռքս վնասեցի վարդը քաղելիս։
Վարդենին ինձ կհարցնի․«Որքա՞ն կարևոր էի ես Ձեզ համար»։ Իսկ ես, ծծելով արնահոսող մատս, կպատասխանեմ․«Բնավ կարևոր չէիր, վարդենի՛, բնա՛վ։ Կյանքում ոչինչ կարևոր չէ։ (Կյանքն ինքնին կարևոր չէ)։ Մնաս բարով, վարդենի՛»։

Ֆրանսերենրից թարգմանությունը` Լուսիեն Բլբուլյան-Շուքուրյանի

Աղբյուրը՝ Գրանիշ

  • Ի՞նչ կասես Էքզյուպերիի նամակի մասին: Արի հիշենք Փոքրիկ իշխանին ու սիրուն, գոռոզ վարդին:

Այս նամակը ես մի քանի անգամ կարդացի, որպեսզի լավ հասկանամ իմաստը։ Կարճ նամակ էր, բայց խորիմաստ։ Կարծում եմ՝ էքզյուպերը այս նամակում գրել էր իր մտքերը, իր իրական մտքերը, որոնք պահվում է նրա սրտի խուրքում։

  • Ի՞նչ կարևոր թեմայի մասին է խոսում նամակում գրողը:

Կարծում՝ այս նամակում ասվում էր, որ մենք մեր ժամանակը ծախսում ենք միշտ մեր ամենասիրելի և ամենամոտ մարդկանց վրա։ Մենք նրանց համար միշտ ունենում ենք ազատ ժամանակ։ Սակայն միշտ չէ, որ այդ մոտիկ մարդիկ արժանի են այդպիսի ուշադրությանը։ Մի փոքր էլ դու պետք է քեզ համար ժամանակ թողնես և մտածես ամեն ինչի մասին։ Կարծում եմ՝ այս նամակի մեջ փշոտ վարդը երևի խորհրդանշում էր վիշտը և ցավը։

  • Համաձա՞յն ես նամակում գրված բոլոր մտքերի հետ: Հիմնավորիր կարծիքդ

Այո, ես համաձայն բոլոր մտքերի հետ։ Կյանքը կարող է լինել հեքիաթ։ Պետք չէ վշտանալ մի մարդու համար, որ նույնիսկ չի մտածում քո մասին։

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կըծակեմ,

Որ չըմոռնաս փըշոտ վարդին.
Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

  • Ի՞նչ կարծիք ունես այս բանաստեղծության վարդի մասին: Վարդի և փոքրիկ տղայի պատմության է՞լ որտեղ ես հանդիպել: Արի համեմատենք:

Վարդի և տղայի պատմությունը շատ նման է Փոքրիկ իշխանին։ Նա էլ էր տեսել վարդ և սիրահարվել էր։ Նա սկսեց խնամել նրան, սակայն վարդը գոռոզ էր և եսասեր և անընդհատ Փոքրիկ իշխանին իր փշերով ծակում էր։

  • Քո կարծիքով՝ ինչո՞ւ է հենց վարդն ընտրվել բոլոր ծաղիկներից:

Կարծում եմ, որ վարդը խորհրդանշում է հենց աղջիկների բնավորությունը։ Աղջիկները գեղեցիկ են վարդի պես։ Որոշ աղջիկներ լինում են նաև փշերով, այսինքն՝ ցավ են   պատճառում տղամարդկանց և այլն։

  • Ստեղծագործության մասին տեղեկություններ հավաքիր:

«Վարդը» բանաստեղծությունը գրել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, թարգմանել է Հովհաննես Թումանյանը, իսկ երգի երաժշտությունը գրել է Ռոմանոս Մելիքյանը։ Գյոթեն շատ գեղեցիկ է ներկայացրել վարդի կերպարը։ Բազմաթիվ ստեղծագործողներ տարբեր անկենդան իրերին տալիս են մարդկային հատկանիշներ՝ այդպիսով կենդանացնելով նրան։ Այս դեպքում Գյոթեն կենդանացրել էր վարդին, համարձակ, քնքուշ ու սիրուն վարդին, որը սակայն չկարողացավ փախչել իր ճակատագրից, ինչքան էլ որ փորձեց պայքարել։ Վարդի գեղեցիկ լինելը գրավեց տղային, դրա պատճառով էլ տղան նրան պոկեց։ Այսպիսով վարդի գեղեցկությունը կործանեց նրան։

«Առավոտի» հետ զրույցում Դանիել Երաժիշտը նշեց, որ Գյոթեի «Վայրի վարդը» բանաստեղծությունը վոկալ երկ են դարձրել ավելի քան 100 կոմպոզիտորներ, դրանք ներկայացնելով իբրեւ քնարական մանրապատում, եւ միայն Ռոմանոս Մելիքյանն էր, որ այդ բանաստեղծության մեջ տեսել է պոետի ողբերգությունը:

Ընդհանրապես վարդը՝ իբրեւ խորհրդանիշ, լայն շառավիղ ունի. Մարիամ Աստվածածնից, Քրիստոսից մինչեւ սիրո, գեղեցկության սիմվոլ:

Մինչդեռ, ցավոք, այսօր Երկիր մոլորակից ավելի շատ վառոդի, նավթի, ծխի հոտ է գալիս, քան վարդի բույր

Ռափայել Պատկանյան

Վարդը բացվել ա…

Վարդը բացվել ա ծաղկոցին,
Ամպի ցողը շողա ծոցին.
     Ա՜յ վարդին, կարմիր վարդին,
     Դաստա Դրախտին։

Թերթիկները դուզ փռել ա,
Նազուք գըլուխը ծըռել ա.
     Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
     Դաստա Դրախտին։

Չես համբերել, վա՛րդ մայիսին,

Դուրս ես եկել մարտի ամսին.
     Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
     Դաստա Դրախտին։

Կու թառամիս, կու չորանաս,
Մինչ մայիս թե չի դիմանաս.
       Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին.
      Դաստա Դրախտին։

Տաժան քամուն չես համբերի,
Զազիր ճըճվին կըլիս գերի.
       Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
        Դաստա Դրախտին։

Չես տեսնելու թիթեռնակին,
Ո՛չ ավետման ծիծեռնակին.
       Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
       Դաստա Դրախտին։

Կուգա բըլբուլը թեմանեն,
Քեզ կու կանչե գերեզմանեն,
      Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
      Դաստա Դրախտին։

Կու գանգատե իր սև բաղդեն,

Թե որբ մընաց կարմիր վարդեն,
      Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին,
      Դաստա Դրախտին։

Հովհաննես Թումանյան

Մոռացված վարդեր

Ձեր վարդերը թողիք մեզ մոտ,
Ափսոսում եմ ես սըրտանց,
Եվ նրանց բույրն անուշահոտ
Ափսոսանքով է լըցված։

Ափսո՜ս, ափսո՜ս… ինչո՞ւ եք դուք
Ձեր վարդերը մոռանում.
Չէ՞ կան բաներ մեր կյանքի մեջ,
Որ մոռանալ չի լինում.—

Չեն մոռանալ աղջիկ ու սեր,

Չեն մոռանալ վարդ ու բույր…
Առանց նրանց՝ կյանքը ձմեռ
Ու գիշեր է սևաթույր։

Թե մոռացան— առավոտը,
(Մի գիշեր է միայն անցնում),

Ո՛չ այն սիրտը, ո՛չ այն հոտը
Էլ չեն գըտնիլ նըրանցում…

Ձեր մոռացած այն վարդերը
Ուղարկում եմ ես ահա,
Դեռ մնում են ողջ թերթերը,

Բայց բուրմունքը— էլ չըկա։1898


ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴ


Ընկերով կայնած քուչեն,
Կարմիր վարդ,
Կարմիր վարդ,
Աղջի, թափ տուր էդ քեչեն, մարալ,
Հե՜յ, մարալ յա՜ր,
Անուշ յա՜ր։

Աղջի, գընանք մեր բախչեն,
Քաղենք ծառի ալուչեն, մարալ։

Ա՜խ,
Ջաղչի դըռնով ես անցա,
Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՛յ, նա՜յ,
Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Անձրև զարկեց, ես թըրջա,
Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,

Ա՜խ,
Ջաղչի դըռնով ես անցա,
Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ,
Արև զարկեց, ես չորցա,
Նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՜յ, նա՛յ։Ձայնագր.՝ Կոմիտասի, Մշակում՝ Մ. Մազմանյանի

ՎԱՐԴՆ Ի ԲԱՑՎԵ
Վարդն ի բացվե Վանա քյաղքի Էգեստար,
Աստված սիրես, մեկ օրոխկի, տյու ձիկ տար,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու:

Վարդն ի բացվե առավըտման խավ խուսոց,
Իմ յար բախչեն կայնի երկու ձեռն ի ծոց,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու:

Վարդն ի բացվե առավըտման շաղերով,
Իմ յար բախչեն վարդ կքյաղի մաղերով,
Քյա՛ նազերով, քյա՛ խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու:

Դասարանական աշխատանք (Երկրաչափություն)

Դասարանում՝ 104, 106

AB = BE

DB = DC

ա)

Հավասար են, որպես հակադիր կողմեր <ABC = <EBD

բ)<D = <C

<C = 47o

<E = <A

<A = 42o

ա)BC = AD

<1 = <2

AC = CA

Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

<ABC = <ADC

Լրացուցիչ Կրթություն (Հանրահաշիվ)

ա)(2a2b – 10b3) – (4a2b – 12b3) = 2a2b – 10b3 — 4a2b + 12b3 = -2a2b – 2b3

բ)(3xy2 + 7x2y) – (2xy2 – 6x2y) = 3xy2 + 7x2y — 2xy2 + 6x2y = xy2 + 13x2y

գ)12ab – 30bc – 3cx – (15bc + 9cx) = 12ab – 30bc – 3cx – 15bc — 9cx = 12ab – 45bc – 12cx

դ)(10abc – 8bcx – 21cxy) – (-6abc + bcx – cxy) = 10abc – 8bcx – 21cxy + 6abc — bcx + cxy = 16abc – 9bcx – 20cxy

ե)(0,6ab – 0,5bc + cx) – (2,5bc – 0,5ab – cx) =0,6ab – 0,5bc + cx — 2,5bc + 0,5ab + cx = 1,1ab – 3bc + 2cx

զ)(1/3x2y2 – 2/3ab – 5/6a2b – 1) – (a2b – 1/3x2y2 + 1/12ab – ¼) = 1/3x2y2 – 2/3ab – 5/6a2b – 1 — a2b + 1/3x2y2 — 1/12ab + ¼ =

ա)A + B + C = (a + b) + (3a – 2b) + (a – 7b) = a + b + 3a – 2b + a – 7b = 5a – 8b

բ)A + B — C = (a + b) + (3a – 2b) – (a – 7b) = a + b + 3a – 2b – a +7b = 3a + 6b

գ)A – B – C = (a + b) — (3a – 2b) — (a – 7b) = a + b – 3a + 2b – a + 7b = -3a + 10b

դ)-A – B – C = -(a + b) — (3a – 2b) — (a – 7b) = -a – b — 3a + 2b — a + 7b = -5a + 8b

Դասարանական աշխատանք (Հանրահաշիվ)

Դասարանում՝ 109-ա,դ,է,գ,զ, 110-առաջին սյուն

ա)(a + 3)7 = 7a + 21

դ)a(a + b) = a2 + ab

է)x(x – y + c) = x2 – xy + xc

գ)a(x – y) = ax — xy

զ)(a – b)(-6) = -6a + 6b

ա)(-2)(x + y) = -2x  — 2y

գ)3ab (a2 – 2a + 1) = 3a3b – 5a2b + 4ab

ե)(x2 + 2xy + y2)(-12xy3) = -12x3y3 – 14x2y4 – 12xy4

է)(-abc)(ab + ac + bc) = -a2b2c – a2bc2 – ab2c2

Լրացուցիչ աշխատանք (Հայոց լեզու)

Կատարում ենք առաջադրանքները՝ վերհիշելով հոլովները:

Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով՝ փակագծերում նշելով հոլովը, օրինակ՝ Նյու Յորքի (սեռական հոլով):

Նյու Յորքի(սեռական) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողին (տրական), որը սիրալիր ժպիտով(գործիական) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (սեռական) ձեռքերը: Այդ ձևը (ուղղական) 8643-րդ հաճախորդին(հայցական) ողջունելուց (բացառական) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը (հայցական) գերազանցեցի:

Հավանաբար քչերին (տրական) է հայտնի, որ 1907 թվականին(տրական) Սպիտակ տանը(տրական) մի ընդունելիության(սեռական) ժամանակ ԱՄՆ֊ում(ներգոյական) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու(սեռական) ձեռք:

2. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով՝ փակագծերում նշելով հոլովը, օրինակ՝ ծովի (սեռական հոլով):
Երբեմն ծովից(բացառական) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի (սեռական)՝ ալիքի(սեռական)
կապտականաչավուն լուսարձակման(սեռական) տեսքով (գործիական): Ծովային լուսարձակման(սեռական) գլխավոր
աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի(սեռական), այնպես էլ կենդանիների(սեռական)
հատկություն ունեն: Նրանք արևի(սեռական) էներգիան լուսային էներգիայ (սեռական) վերածելու բացառիկ
ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիաի(սեռական) հետևանքով(գործիական) առաջանում է «սառը»
լուսարձակում, որը չի ուղեկցվում (սեռական)ջերմության արտադրությամբ(գործիական):

3. Ընտրի´ր մեկական հատուկ, հասարակ, վերացական, անեզական գոյական և հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) — եղբայր, կայծակ, սեր, Մալդիվներ

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) — եղբոր, կայծակի, սիրո, Մալդիվների

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) — եղբորին, կայծակին, սիրոն, Մալդիվների

Հայցական (ո՞ւմ, ի՞նչը) — եղբորիս, կայծակին, սերը, Մալդիվները

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) — եղբորիցս, կայծակից, սերից, Մալդիվներից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) — եղբորովս, կայծակով, սիրով, Մալդիվներով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) — եղբորս մեջ, կայծակում, սիրո մեջ, Մալդիվների մեջ։

4. Գրի´ր Պատերազմի լեզուն թեմայով աշխատանք, որտեղ ներկայացրած կլինես

Այն բառերը, որոնց գոյության մասին իմացել ես պատերազմի օրերին, ի՞նչ իմաստ ունի դրանցից յուրաքանչյուրը,

Օտարալեզու բառեր, որոնց հաճախ ես հանդիպում այս օրերին:

Այն բառակապակցությունները, արտահայտությունները, որոնց հաճախ ես հանդիպում այս օրերին (Կարող ես օգտվել Ասույթների զինանոց նախագծի համար կատարած աշխատանքիցդ):

Մտքերը, որոնք գրավել են քեզ ու դարձել քեզ համար սիրելի:

Փորձի´ր ստեղծել մեկ կամ մի քանի ոգևորող, հետաքրքիր ասույթ:

Այս վերջին օրերին ես լսել էր հրադադար բառը, որը նշականում է պատերազմական հրաձգության ժամանակավոր դադարեցում։Նաև լսել եմ տարբեր զենքերի և օդաչու սարքերի անուններ։ Օտարալեզու շաատ եմ լսել այս բառերը՝ война (Պատերազմ), war (Պատերազմ)։Շատ օգտագործվող բառակապակցությունները՝ հաղթելու ենք և Արցախը Հայաստանն է և վերջ։ Հենց այս բառակապակցությունները ինձ շատ են դուր գալիս։ Այս մտքերը բոլորը գիտեն և կարծում եմ բոլորի սիրելի մտքերն են։