Պտերներ

Պտերներին, ինչպես նաև մյուս բարձրակարգ բույսերին, բնորոշ է անսեռ և սեռական սերունդների հաջորդականությունը։  Պտերների սպորոֆիտները խոտաձև կամ ծառանման բույսեր են, աչքի են ընկնում մորֆոլոգիական և էկոլոգիական մեծ բազմազանությամբ։ Տերևները բազմաձև են՝ բազմակի կտրտվածքա-եզրավորներից մինչև ամբողջաեզրավոր, 3-6 սմ և նույնիսկ 30 սմ երկարությամբ։Ժամանակակից պտերների մեծ մասի սպորանգիումները մանր են, միաշերտ պատերով և առաջացնում են ոչ մեծ քանակությամբ սպորների մեծ մասը հավասարասպոր են, միայն առանձին կարգաբանական խմբեր ունեն աարասպոր ձևեր։ Հավասարասպոր պտերների գամետոֆիտը սովորաբար նուրբ կանաչ, կարճակյաց, սրտաձև թիթեղիկ է։ Տարասպոր ձևերի միկրոսպորներն առաջացնում են շատ փոքր արական, իսկ մեգասպորները՝ քիչ ավելի մեծ իգական գամետոֆիտներ։

https://www.youtube.com/watch?v=bUaGxB3EBFQ&ab_channel=BrianHackett

Оставьте комментарий