
Սա իմ դպրոցն է… Այսօր ես կպատմեմ իմ սիրելի դպրոցի մասին։ Սիրելի վայր չունեմ դպրոցում, ամեն մի վայր իր առավելությունը ունի։ Դասարանները հարմարավետ են, որոշները լինում են գեղեցիկ զարդարված։Բացի դասարաններից ունենք այլ հետաքրքիր վայրեր, օրինակ՝ ջերմոց, գրադարան և այլն։ Ջերմոցում կան գեղեցիկ բույսեր, երբեմն մենք խնամում ենք նրանց։




Ջերմոց
Բույսեր կան նաև այլ վայրերում։ Գրադարանում ես կան զանազան գրքեր, երբեմն ես գնում եմ և ինձ կարդալու համար գիրք եմ վերցնում։


Գրադարան
Մեր դպրոցի բակը բավականին մեծ է։ Այն ունի ֆուտբոլի դաշտ և վոլեյբոլի դաշտ և նաև խաղահրապարակ։ Ես միշտ իմ ընկերուհիների հետ բակում խաղում եմ։


Բակը
Դպրոցում նաև կա մարմարյա սրահ, որտեղ անցկացնում ենք ընդհանուր պարապունքը և մեդիաուրբաթը։ Ընդհանուր պարապունքի ժամանակ մենք միշտ պարում ենք և երգում։



Մարմարյա սրահ
Դպրոցը ունի ճաշարան, որտեղ մենք նախաճաշում ենք։


Ունենք արվեստանոց։ Արվեստանոցում մենք կավով տարբեր բաներ ենք պատրաստում։ Ֆիզկուլտուրայի համար ունենք տարբեր մարզասրահներ, օրինակ՝ սուսերամարտի, հրաձգության, նետաձգության և այլն։

Ֆիզկուլտուրան ես ընտրել եմ հրաձգությունը, այտեղ մենք սովորում ենք կրակել։ Մեր բոլոր դասերը շատ հետաքրքիր են անցնում։ Ահա այսքանը։ Հուսով եմ իմ պատումը ձեզ դուր եկավ։ Ես փորձեցի ինչքան կարող եմ մանրամասն պատմել իմ դպրոցի մասին։)
Այլ նկարներ





Դասարաններ