Լրացուցիչ կրթություն
Քեզ համար սիրելի երգից, ֆիլմից, գրքից, ֆուտբոլային հանդիպումից բլոգում կգրես մի քանի նախադասություն, կառանձնացնես գոյականները՝ բնութագրելով յուրաքանչյուրը, օրինակ՝ դաշնագիր-հասարակ, իրանիշ, նյութական, անշունչ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման, որոշյալ առում:
Հարրին նորից ձեռքը տարավ ճակատին։ Սպին դեռ ցավում էր։ Նա վառեց սեղանիկի վրայի լամպն ու անկողնուց իջավ, բացեց զգեստապահարանն ու նայեց ներսի կողմից պահարանի դռանն ամրացված հայելուն։
Հարրին – անձնանիշ, նյութական, շնչովոր, հատուկ, եզակի թիվ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման, որոշյալ առում։
Ձեռքը – իրանիշ, նյութական, անշունչ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման, որոշյալ առում։
Ճակատին — իրանիշ, նյութական, անշունչ, հասարակ, եզակի թիվ, հայցական հոլով, ի արտաքին հոլովման, որոշյալ առում։
Սպին — իրանիշ, նյութական, անշունչ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովման, որոշյալ առում։
Սեղանիկի – իրանիշ, նյութական, անշունչ, հասարակ, եզակի թիվ, սեռական հոլով, ի արտաքին հոլովման, անորոշյալ առում։
Լամպն — իրանիշ, նյութական, անշունչ, հասարակ, եզակի թիվ, հայցական հոլով, ի արտաքին հոլովման, որոշյալ առում։
Անկողնուց — իրանիշ, նյութական, անշունչ, հասարակ, եզակի թիվ, բացառական հոլով, ու արտաքին հոլովման, անորոշյալ առում։
Զգեստապահարանն — իրանիշ, նյութական, անշունչ, հասարակ, եզակի թիվ, հայցական հոլով, ի արտաքին հոլովման, որոշյալ առում։
Պահարանի — իրանիշ, նյութական, անշունչ, հասարակ, եզակի թիվ, սեռական հոլով, ի արտաքին հոլովման, անորոշյալ առում։
Հայելուն — իրանիշ, նյութական, անշունչ, հասարակ, եզակի թիվ, հայցական հոլով, ու արտաքին հոլովման, որոշյալ առում։