Դասարանական աշխատանք (Հայոց լեզու)

Հոլովներ, որոշյալ և անորոշ առում

  • Լրացուցիչ կրթության աշխատանքների քննարկում,
  • Կատարում ենք առաջադրանքները:
    1. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր դրանց հոլովը, հոլովումը, առումը:
      • Դերձակը հագուստ էր կարում: Դերձակը հագուստն էր կարում:
      • Փողոցում գիրք էր վաճառվում: Փողոցում գիրքը վաճառվում էր:
      • Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր: Ծովային թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
      • Անտառում մի որսորդի հանդիպեց: Անտառում որսորդին հանդիպեց:
      • Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
    2. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ` ն:
      • Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ: Գործն անմահ է:
      • Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:
      • Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:
      • Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:
      • Հետքերը տանում էին անտառ: Հետքերն անտառ էին տանում:
      • Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն սպառնում էր ներկաներին ու գոռգոռում:
      • Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:
      • Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:
      • Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:
    3. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ (հոդ նշանակում է կապ):
    4. Գծիկները փոխարինի´ր ը կամ ն հոդով:
      • Ժողովուրդներ- տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով:
      • Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
      • Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել:
      • Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործներ-:
      • Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ- տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
      • Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա:
      • Եվրոպացիներ- մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
      • Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել:
      • Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին:
      • Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական):
      • Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն
արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը
հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը հոդը կարող է ն-ով
փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ,
կապակցություններով է սկսվում:

Оставьте комментарий