Ընտրի´ր դպրոցի հետ կապված որևէ գոյական և հոլովի´ր: Հոլովված ամեն ձևով մի նախադասություն կազմի´ր:
Ուղղական (ո՞վ, ի՞նչ) – դասարան
Դասարանը լի էր աշակերտներով
Սեռական (ո՞ւմ, ինչի՞) – դասարանի
Դասարանի դուռը բացվեց և ներս մտավ ուսուցիչը
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) – դասարանին
Ամենալավ դասարանին տվեցին մրցանակ՝ նվեր
Հայցական (ո՞ւմ, ի՞նչը) — դասարանը
Ուսուցիչը կանչեց դասարան Արամին
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) – դասարանից
Ուսուցիչը շատ գոհ էր այս դասարանից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) – դասարանով
Այս դասարանով բոլորը հիանում էին
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) – դասարանում
Դասարանում աղմուկ էր տիրում