Լրացուցիչ Կրթություն (Հայոց Լեզու)

Լրացուցիչ կրթություն

Հայոց լեզվի հաջորդ դասաժամի համար

Հիշի´ր, թե վերջին շրջանում որ գոյականներն են հաճախ հասնում ականջիդ: Ընտրի´ր դրանցից երեքն ու հոլովիր:

  • Ուղղական-պատերազմ
  • Տրական-պատերազմին
  • Բացառական-պատերազմից
  • Գործիական-պատերազմով
  • Ներգոյական-պատերազմում
  • Ուղղական-դաս
  • Տրական-դասին
  • Բացառական-դասից
  • Գործիական-դասով
  • Ներգոյական-դասում
  • Ուղղական-կորոնավիրուս
  • Տրական-կորունավիրուսին
  • Բացառական-կորունավիրուսից
  • Գործիական-կորունավիրոցով
  • Ներգոյական-կորունավիրուսում

Զանգվածի և երկարության չափման միավորներ

Հնադարյան ժամանակներում մարդը ստիպված էր կամաց-կամաց նվաճել ոչ միայն քանակի արվեստը, այլ նաև չափսերի: Երբ նախնադարյան մարդը փորձում էր գտնել իր համար քարանձավ, նա ստիպված էր չափել իր թաքստոցի երկարությունը, լայնությունը և բարձրությունը։ Դրա համար մարդը չափում էր մարմնի տարբեր մասերով։Օրինակ՝ Ռուսաստանում օգտագործում էին երկու տեսակի սաժեն` թափային և շեղ։Փոքր  երկարություններ  չափելու  համար  օգտագործվում  էր  բութ  մատի  հոդի  երկարությունը։Հռոմում 1 մղոնը հավասար է  1488մ, իսկ  Ֆլորենցիայում`1633մ: Արաբները որպես երկարության միավոր օգտագործում էին մազի երկարությունը` պոկված էշի դեմքից: Եգիպտական բուրգերի կառուցողները երկարության չափանմուշ էին համարում արմունկը (կանգուն): Հնդկաստանում երկարության միավոր էր  դհանուշ – աղեղի երկու ծայրերի միջև ընկած հեռավորությունն է (1 դհանուշը=183սմ): Հիմա բոլոր պետությունները ստացել են այդ միակ և ընդհանուր չափանմուշի պատճենները, որոնց հետ համեմատելով էլ պատրաստվում են այն բազմապիսի մետրերը, որորոնք օգտագործում ենք չափումներ կատարելիս:

Կատարում են առաջադրանքներ (Հայոց Լեզու)

  • Շարունակում ենք կատարել առաջադրանքները:
    1. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:
      • Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց:
      • Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:
      • Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:
      • Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:
      • Երկու եղբայր ունի:
      • Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:
    2. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված, ընդգծված գոյականները:
      • Վերջապես մոտենում ենք տաճարին:
      • Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:
      • Աթոռներ չկային. սեղանը մոտեցրեց բազմոցին:
      • Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:
      • Ձեռքի բաժակը տվեց հորը:
      • Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:
    3. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:
      • Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
      • Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
      • Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
      • Միրգը հորեղբոր այգուց են բերում:
      • Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:
      • Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:
    4. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:
      • Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:
      • Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:
      • Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:
      • Ընկերներով հավաքվել են մեկի տանը:
      • Մի պատրվակով տնից դուրս եկավ:
      • Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:
    5. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:
      • Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:
      • Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:
      • Բահով էր փորել այդ հսկա փոսը:
      • Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:
      • Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:
      • Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:
    6. Առաջադրանքները կատարելուց հետո հոլովում ենք տարբեր գոյականներ:

Տարբերակ 1

  • Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
  • Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
  • Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
  • Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
  • Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

Տարբերակ 2

  • Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
  • Սեռական (ո՞ւմ, ինչի՞)
  • Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
  • Հայցական (ո՞ւմ, ի՞նչը)
  • Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
  • Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
  • Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)