- Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):
- Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:
- Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:
Ընկերոջը հավատալ, եղբորը հավատալ, մարդուն հավատալ, մարդկությանը հավատալ, խոսքին հավատալ, գործին հավատալ, վերադարձին հավատալ։
- Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):
- Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:
- Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:
Խուսափել ընկերոջից, խուսափել եղբորից, խուսափել մարդուց, խուսափել հանդիպումից, խուսափել զրույցից, խուսափել հարցուփորձից։
- Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):
- Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:
- Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:
Տարվել երեխայով, տարվել աշակերտով, տարվել ընկերներով, տարվել գրականությամբ, տարվել մեքենայով, տարվել սպորտով։
- Նայի´ր տրված բառերի գործիական հոլովաձևերի կազմությանը և բացատրի´ր: Տրված ձևերն ինչո՞վ են տարբերվում գործիականի այլ ձևերից:
- Ուղղական-Տրական-Գործիական
- Բարձրություն — բարձրության — բարձրությամբ կամ՝ բարձրությունով:
- Ուրախություն — ուրախության — ուրախությամբ կամ՝ ուրախությունով:
- Մտերմություն — մտերմության — մտերմությամբ կամ՝ մտերմությունով:
- Երդում — երդման- երդմամբ կամ՝ երդումով:
- Արյուն — արյան — արյամբ կամ՝ արյունով:
- Անուն — անվան — անվամբ կամ՝ անունով:
- Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:
- Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:
- Ուղղական- երկինքը(ը),մարդ
- Տրական-երկնքի(ն),մարդուն
- Բացառական-երկնքից,մարդուց
- Գործիական-երկնքով, մարդով
- Ներգոյական-Երկնքում,
- Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:
- Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր: Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը: