Համագործակցային՝<<Սովորող-սովորեցնող>>
19.10-23.10
Թեման.
Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:
Լաբորաորիայում ՝մի քանի փորձեր«Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն»:
Քննարկվող հարցեր.
1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
2.բերել մեխանիկական շարժման օրինակներ
Օրինակ՝ ավտոմեքենան շարժվում է, որպեսզի պարզենք նա շարժվում է, թե ոչ ։Դրա համար պետք է նայենք ավտոոմեքենային մոտ առարկաներին։ Տեսնելով, որ այդ ավտոմեքենան փոխում է իր դիրքը ուրիշ մարմինների նկատմամբ հասկանում ենք, որ այն շարժվում է։
3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը, որը դիտարկվում է մյուս մարմինների շարժումը կոչվում է հաշվարկման կետ։
4.Ինչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պահին կարելի է անտեսել կոչվում նյութական կետ։
5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ
Օրինակ, եթե ցանկանում ենք չափել ավտոմեքենայի անցած ճանապարհհը դրա համար մեզ հարկավոր չի լինում նրա չափերը իմանալ, այսինքն համարում ենք նյութական կետ։ Իսկ երբ սկսում ուսումնասիրել այն և չափել նրա չափերը այլևս չենք կարող անտեսել։
6.Ինչն են անվանում շարժման հետագիծ
Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ պահին շարժվում է մարմինը։
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։
8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը, դա այն գիծն է, որով տվյալ պահին մարմինը շարժվում է, իսկ անցած ճանապարհը դա, այդ հետագծի երկարության չափն է։