Գրականության հաջորդ դասաժամի համար
Աստվածաշնչյան առակներից ընտրում ենք երկու-երեք առակ, ընթերցում ենք և բլոգում գրում, թե
- Ինչի մասին է առակը,
- Ինչ է սովորեցնում,
- Ինչ նման առակների կամ այլ ստեղծագործությունների հետ կարող ենք համեմատել
- Ձայնագրում կամ տեսագրում ենք առակները:
Կորած ոչխարի և կորած դրամի առակները
Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարյուր ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, չի թողնի իննսունիննին և չի գնա կորածի հետևից» (Ղուկ. 15.4):Ինչո՞ւ պիտի թողնել իննսունինը ոչխարներին և գնալ կորած մեկին փնտրելու: Կամ, եթե տասը դրամ ունենանք ու մեկը կորցնենք, ինչո՞ւ պիտի վերցնենք ճրագն ու ավելը, ավլենք ողջ տունն ու գտնենք դրամը:
Ինչ է սովորեցնում
Ոչխարները, դրանք դրամներն են։ Ամեն դրամ շատ մեծ նշանակություն ունի մարդու համար, քանի որ ամեն ինչ սկսվում է 1 դրամից։
Ինչի մասին է առակը
Այս առակը ոչխարների մասին չէր, ոչխարները ընդամենւ կերպարներն էին։ Իրականում ոչխարները դա թանկարժեք բաներն էին մարդու համար, որոնք պետք է գնահատել։
————————————————————————————————————————
Մի մարդ երկու որդի ուներ, որոնց խնդրում է աշխատել այգում: Առաջինը խոստանում է, որ կգնա, կաշխատի, սակայն չի կատարում հոր կամքը: Երկրորդ որդին, որ սկզբում մերժել էր հորը, որոշ ժամանակ անց զղջում ու գնում է այգի աշխատելու:
Ինչ է սովորեցնում
Ավելի լավ է սխալվել և հետո ուղղել սխալը, քան թե սուտ խոստումներ տալ ու խոստումը չկատարել։
Ինչի մասին է առակը
Առակը երկու որդու մասին էր, որից մեկը ստախոս էր։
————————————————————————————————————————
Ձայնագրություն