Փաստեր ֆենեկի մասին

  1. Ֆենեկ աղվեսը իրական աղվեսների պատկանող կենդանի է և ապրում է Աֆրիկայի Սահարա Անապատում։
  2.  Աղեսի բոլոր տեսակներից ամենափոքրը լինելով նա ունի անբնական մեծ և լայն ականջներ, ինչից և կարելի է նրան տարբերել մյուսներից։ 
  3. Ֆենեկը շնազգիների ներկայացուցիչներից չափսով ամենափոքրն է։ Նա ունի 20 սմ մարմնի բարձրություն, 24-41 սմ մարմնի և մոտ 18-31 սմ պոչի երկարություն։ Լայն ականջները մոտ 10-15 սմ երկարություն ունեն։ Կշռում է 68 գրամից մոտ 1,60 կիլոգրամ։
  4. Գիտնականները կատարել են տարբեր հետազոտություններ և հասկացել են, որ ֆենեկները ունեն բազմաթիվ տարբերություններ համեմատաբար աղվեսների մյուս տեսակների։ Ֆենեկը սկզբում դասվում են որպես առանձին կենդանի Fennecus անվան ներքո։ Այսօվա դրությամբ նրան դասում են իրական աղվեսների շարքը ՝ Vulpes zerda գիտական անվանմամբ, բայց երբեմն անվանում են նաև Fennecus zerda, որպես աղվեսի առանձին տեսակ։
  5. Ֆենեկները միայնակ կենդանիներ չեն, արպում են փոքր խմբերով։ Արու և էգ զույգը միշտ մնում է միասին, իսկ նրանց ձագերը ապրում են ծնողների հետ մինչև մի քանի տարեկան դառնալը, նույնիսկ այն դեպքում, երբ ծնողները նոր ձագեր են ունենում։
  6. Ֆենեկները հավատարիմ կենդանիներ են և իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում։ 
  7. Ֆենեկները ամենակեր են և սնվում են մանր կրծողներով, սողուններով, թռչուններով, ձվերով և տարբեր մրգերով ու հատապտուղներով։
  8. Ֆենեկների հիմնական թշնամիները և սնունդ գողացողները գիշատիչ թռչուններն են (ականջավոր բու)։ Այլ կյանքը դժարացնող կենդանիներից են կարակալները, բորենիները, շնագայլերը և սալուկի որսորդական շները։
  9. Տարբեր երկրներում այս կենդանիներին թակարդներով բռնում են որպեսզի դարձնեն ընտանի կենդանի կամ մորթին վաճառելու նպատակով։
  10.  Վերջին տարիներին ֆենեկ աղվեսներին պահում են նաև ընտանի պայմաններում։

Оставьте комментарий