Տատիկի և Պապիկի արձանի մասին

Տատիկի և պապիկի արձանը գտնվում է Արցախում ՝ Ստեփանակերտի մուտքի մոտ։Հուշարձանի իսկական անվանումը «Մե՛նք ենք մեր սարերը»‐ն է, նաև Արցախում անվանում են մամիկ և պապիկ։ Տեղադրվել է 1967 թվականին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան։ Արձանը պատրաստված է կարմիր տուֆից։Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Արձանը պատկերված է երկու տարեց ղարաբաղի ամուսինների տեսքով։Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։

Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Ավելին՝ բողոք է բարձրացվել Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում այդ քանդակը տեղադրելու առթիվ։ Այնուամենայնիվ, այն տեղադրվեց։Քանդակը «Մենք ենք, մեր լեռները» անունով է կնքել Բագրատ Ուլուբաբյանը։ Այն Ստեփանակերտի մոտքի մոտ որպես հուշարձան ունենալու գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ

Оставьте комментарий