Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ5 -ից մինչև էջ 12: «ֆիզիկոսների մասին:Հայ ֆիզիկոսներ»՝Էջ8-ից 10-ում ,ընտրել որևէ ֆիզիկոսի ևնրա մասին հետաքրքրի փաստեր հավաքե,պատրաստեք նյութ դրեք բլոգում:
Հետաքրքիր փաստեր Ալբերտ Էյնշտեյն
- Ալբերտ Էյնշտեյնը ծնվել է 1879 թվականի մարտի 14-ին Գերմանիայի հարավում գտնվող Ուլմե քաղաքում՝ ոչ հարուստ հրեական ընտանիքում:
- Փոքր տարիքում Էյնշտեյնն ամենեւին էլ հրաշամանուկ չէր: Հակառակը՝ շատերը կասկածում էին, որ նա լիարժեք երեխա չէ: Դպրոցում, որտեղ տղան չափազանց փակ էր, ծույլ, դանդաղկոտ եւ որեւէ բանի համար ոչ պիտանի, բոլորը ծիծաղում էին նրա վրա: Ուսուցիչներն ասում էին, որ Ալբերտից ոչ մի լավ բան դուրս չի գա:
- Որեւէ սպորտաձեւ չի սիրել, բացի՝ լողից, որը, ինչպես ասում էր ինքը՝ գիտնականը, նվազագույն էներգիա է պահանջում, նա խուսափում էր որեւէ ակտիվ գործունեությունից:
- Այդպես էլ դպրոցական ատեստատ չստանալով՝ Ալբերտը ծնողներին համոզեց, որ ինքնուրույն կարող է պատրաստվել Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական ուսումնարան
- Ալբերտ Էյնշթեյնն այն մարդկանցից մեկն էր, ում ներկայացմամբ գործարկվել է հայտնի Մանհեթենյան նախագիծը, որի զավակն է դարձել ատոմային ռումբը:
- Նրա մահվանից 7 ժամ հետո, ստանդարտ դիահերձման գործողությունների ժամանակ, բժիշկ Թոմաս Շտոլց Հարվին հանեց Էյնշտեյնի ուղեղը: Չնայած Էյնշտեյնի բարեկամների անհամաձայնության, Շտոլցը ուղեղը իրեն պահեց: Դրանից հետո բժիշկը կորցրեց աշխատանքը և սկսեց Էյնշտեյնի ուղեղի հատվածները ուղարկել հետազոտությունների: Չնայած տարբեր առաջարկների, նա չէր վաճառում ուղեղը, այլ նվիրում էր հատվածները գիտնականներին: Բացի դրանից, Էյնշտեյնի ակնաբույժ Հենրի Աբրամսը գաղտնի հանեց նրա աչքերը: Դա հայտնի դարձավ միայն 1993թ.: Դրանք մինչ այսօր պահվում են Նյու Յորքում, չհրկիզվող պահարանում: «Աստղային պատերազմներ» ֆիլմի Յոդա Մագիստրոսի աչքերի համար որպես նախատիպ ընտրված է Էյնշտեյնի աչքերը:
- Ալբերտ Էյնշտեյնի գլխավոր կիրքը գիտությունը չէր: Նա իր կյանքը չէր պատկերացնում առանց երաժշտության: Նա առավել հաճույք էր ստանում երաժշտությունից, ջութակից: Դա իր գլխավոր կիրքն ու ուրախությունն էր:
- Ալբերտ Էյնշտեյնը Նոբելյան մրցանակով իսկ Դի Կապրիոն Օսկարով
- Հայտնի «Հարաբերականության տեսության» աշխատանքը Էյնշտեյնին չբերեց Նոբելյան մրցանակ: Էյնշտեյնի Նոբելյան մրցանակի հետ կապված պատմությունը նման է Դի Կապրիոի Օսկարի հետ կապված պատմությանը: Էյնշտեյնը ոչ մեկ անգամ ներկայացված է եղել Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառի անվանակարգում՝ գրեթե ամեն տարի: Բայց նրա իդեաները բավական հեղափոխական էին և մրցանակաբաշխության անդամները միշտ կասկածով էին մոտենում դրանց: Սակայն կատարվեց դիվանագիտական քայլ: 1921թ. մրցանակը տրվեց էյնշտեյնին ֆոտոէֆեկտի տեսության համար, նաև «…Տեսական ֆիզիկայի բնագավառում այլ աշխատանքների համար»: Մրցանակաբաշխությունից ստացված ամբողջ գումարը փոխանցվեց առաջին կնոջն ու երեխաներին՝ ինչպես և Էյնշտեյնը խոստացել էր կնոջը:
- 1955թ. ապրիլի 17-ին Էյնշտեյնի մոտ որովայնային աորտայի անևրիզմա սկսվեց, ինչը կարող էր բերել ներքին արյունահոսության: Նրան առաջարկեցին վիրահատել, սակայն նա հրաժարվեց արհեստականորեն երկարեցնել կյանքը: Նա ուզում էր, որպեսզի երբ գա ժամանակը, հեռանա գեղեցիկ և բնական: Նա մահացավ հաջորդ օրը:
