Լրացուցիչ աշխատանք (Ֆիզիկա)

Քննարկվող հարցեր՝

1.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության երևույթների մասին գիտելիքները ձերք ենք բերում դիտումների և փորձերի միջոցով։

2. Ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Դիտելով մենք կարողանում ենք որոշակի տեղեկություն ստանալ, իսկ վարկածն ստուգելու համար կատարվում են փորձեր, լիարժեք համոզվելու համար։

3.Ի՞նչ է վարկածը

Որևէ խնդրի մասին արտահայտված գիտական ենթադրություն, որ դեռևս փորձնական կամ փաստացի
ապացուցման կարիք ունի:

4.Ի՞նչ է օրենքը

Ֆիզիկական օրենք, մասնավոր փաստերից ածանցված տեսական սկզբունք, որը կիրառելի է որոշակի խմբի կամ դասի երևույթների համար և միշտ տեղի ունի որոշակի պայմանների առկայության դեպքում

5.Ի՞ն է  ֆիզիկական տեսությունը

Տեսական ֆիզիկան ֆիզիկայի մի ճյուղ է, որն օգտագործում է մաթեմատիկական մոդելները և աբստրակցիան հիմնավորելու, բացատրելու և կանխագուշակելու բնական երևույթները։

6.Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթների բացատրելն է։

7.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ

Գիտնականները տարբեր փորձեր են կատարում, որոնցում նաև հարկավոր է լինում չափումներ կատարել։

8..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Ֆիզիկական մեծություն, ֆիզիկական երևույթի, պրոցեսի, նյութական մարմնի ֆիզիկական հատկություն, որը հնարավոր է բնութագրել քանակապես։

9.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Հիմնական միավորներն են՝ սմ, մ, մմ, կմ, դմ և այլն

Չափում են օրինակ՝ քանոնով և այլ գործիքներով։

10.Ինչ չափիչ   սարքեր    եք ճանաչում: Թվարկեք

Չափաքանոն, վայրկենաչափ, սենյակային ջերմաչափ, չափագլան

11.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում

Մետր, ժամ,

12.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Ցանկացած ֆիզիկական մեծություն չափելու համար պետք է ճիշտ որոշել չափիչ սարքի (գործիքի) սանդղակի բաժանման արժեքը:

13.Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահմանը:

14.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Սարքի բաժանման արժեքը որոշելուց հետո ստացված մեծությունը կլինի սարքի բաժանման արժեքը։

15.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից:

Оставьте комментарий