Լրացուցիչ կրթություն (Ֆիզիկա)

Քննարկվող հարցեր

1.Ի՞նչ է բնությունը

Բնությունը դա մարդուն շրջապատող ֆիզիկական միջավայրն է։

2.Ի՞նչ է բնության երևույթը նշանակում «ֆիզիկա» բառը։

Ֆիզիկա բառն առաջացել է հունարեն «ֆյուզիս»` բնություն բառից

5.Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է բնությունը, նրա օրենքները և դրսևորումները։

6.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

Կայծակ, անձրև, ընկնել, թռչել, ծիածան և այլն։

7.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մեխանիկական, մագնիսական, ատոմային, ջերմային և այլն

8.Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներշ

Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին։ Ֆիզիկական մարմիններն են՝ քարերը, բույսերը, ավտոբուսները, կոնֆետները, միջատները և այլն։

9.Ի՞նչ է նյութը:Բերեք օրինակներ:

Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։  Նյութեր են համարվում՝ երկաթը, ապակին, պլասմասը, մետաղը և այլն։

10.Ի՞նչ է մատերիան

Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում կոչվում մատերիա։

11.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության երևույթների մասին գիտելիքները ձերք ենք բերում դիտումների և փորձերի միջոցով։

12. Ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Դիտելով մենք կարողանում ենք որոշակի տեղեկություն ստանալ, իսկ վարկածն ստուգելու համար կատարվում են փորձեր, լիարժեք համոզվելու համար։

13.Ի՞նչ է վարկածը

Որևէ խնդրի մասին արտահայտված գիտական ենթադրություն, որ դեռևս փորձնական կամ փաստացի
ապացուցման կարիք ունի:

14.Ի՞նչ է օրենքը

Օրենքը դա կանոնն է։

15.Ի՞ն է  ֆիզիկական տեսությունը

Տեսական ֆիզիկան ֆիզիկայի մի ճյուղ է, որն օգտագործում է մաթեմատիկական մոդելները և աբստրակցիան հիմնավորելու, բացատրելու և կանխագուշակելու բնական երևույթները։

16.Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթների բացատրելն է։

Оставьте комментарий