Դասարանական աշխատանք

  1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի ́ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

       Եզակի գոյականներ        Հոգնակի գոյականներ
Մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույցՄշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ

2. Օգնի´ր կարգի բերել ընկերոջդ տեքստը՝ շտկելով այնտեղ եղած տարաբնույթ սխալները:

Իմ ամենասիրած ստեղծագործությունը բոլոր Չարենցի ստեղծագործություններից դա Ես իմ անուշ Հայաստանի… ստեղծագործությունն է: Քանի որ այնտեղ շատ գեղեցիկ խոսքեր կան և նա Հայաստանի մասին է, իսկ ես իմ երկիրը շատ եմ սիրում: Նաև նա շատ գեղեցիկ նկարագրում է Հայաստանը և դրա համար ես կարծում եմ որ շատ ուրիշ ազգի մարդիք բանաստեղծությունը լսելով կուզենան գալ և տեսնեն Հայաստանը:

Չարենցի բոլոր ստեղծագործություններից իմ ամենասիրելինն է <<Ես իմ Անուշ Հայաստանի>> ստեղծագործությունը։ Ստեղծագործությունը լցված է գեղեցիկ խոսքերով, որոնք նկարագրում են իմ շատ սիիրելի երկիր՝ Հայաստանը։ Կարծում եմ, եթե այլազգի մարդը կարդա այս բանաստեղծությունը, նա շատ կցանկանա գալ և տեսնել իր աչքերով Հայաստանը։

3. Տրված գոյականները դարձրո ́ւ հոգնակի եւ բացատրի ́ր օրինաչափությունները:

Ա. Ձեւ, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:

Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր; (միավանկ դարձնելիս ավելանում է եր ածանցը)

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղեւոր:

Երկրեր, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ։(բազմավանկ դարձնելիս ավելանում է ներ ածանցը)

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:

Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, բեռներ (Այստեղ բոլոր բառերը միավանկ են, բայց նրանց ավելանում է ներ ածանցը։)

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Աստղեր, անկղներ, վագրեր, անգղներ, սանրներ(խմբում բառերը բազմավանկ են, բայց ավելանում է եր ածանցը։)

Оставьте комментарий