Մեղրաբուծությամբ զբաղվում են մեղրատու մեղուները։ Մեղր ստանալու համար, հիմնական պայմաններից մեկն է ուժեղ և մեծ մեղվաընտանիք ունենալը։ Ուժեղ ընտանիքները լավ են տանում ձմեռումը, գարնանը արագ են զարգանում արդյունավետ են օգտագործում գարնանային և ամառային մեղրաբերքը, կառուցում են մեծ քանակությամբ մեղրահաց: Մեղրահացը, մեղուների մոմից հյուսված բույնն է, որտեղ նրանք կուտակում են մեղր ու ծաղկափոշի։ Ուժեղ ընտանիքներում ձմեռումից անմիջապես հետո մեղուները խիտ պատում են մեղրահացի մակերեսի մեծ մասը և մայրը գարնան առաջին իսկ օրերից սկսում է մեծ քանակությամբ ձու դնել։Հատուկ հետազոտությունները ցույց տվեցին, որ ուժեղ ընտանիքներում աճեցրած մեղուների կնճիթները թույլի հետ համեմատած երկար են 8 տոկոսով, իսկ նեկտար կրելու ունակությունը ավելի է 82 տոկոսով։
Փեթակը մեղուների բնակարանն է, որը պատրաստում են մարդիկ։ Փեթակի կառուցվածքը, որակի ազդեցություն ունի աշխատող մեղվաընտանիքների որակի վրա։Փեթակում է ընթանում մեղուների կյանքը ամբողջ տարվա ընթացքում։ Փեթակը մեղուների համար կարող է ծառայել նաև բերած կերը պահելու համար։ Փեթակների համար կա նաև պահանջներ։ 1.Պաշտպանեն մեղուներին եղանակի անբարենպաստ պայմաններից (ցրտից, քամուց, անձրևից և այլն) դիմացկուն լինեն։ 2.Անհրաժեշտության դեպքում ներքին ծավալը հեշտ և արագ փոխելու հնարավորություն ունենա։ 3.Լինի թեթև, տեղափոխման և մեղվաբույծի աշխատանքի համար հարմար։ 4.Հնարավոր լինի միանման մասերի (կափարիչ, կորպուսներ, վերնահարկեր, հատակներ և այլն) փոխադարձաբար փոխելը։ 5.Պատրաստելը բարդ չլինի և արժեքը՝ էժան։Ընտրած մեղրային շրջանակները փեթակից փոխադրում են մեղվանոցային տնակը, կամ վրանը, մեղրահացերից մեղրը հեռացնելու համար։Մ Եթե քամելու համար շրջանակները փեթակից ավելի շուտ են հանվել, ապա մեղրը այդ մեղրահացերից լավ է դուրս գալիս միայն տաք եղանակին, կամ էլ տաքացրած շենքում։Մեղրը բջիջներից լավ է դուրս ցայտում, եթե մեղրահացը նոր է հանված փեթակից։Մեղրը մեղրահացերում սառելու դեպքում պետք է քամելուց առաջ 6-8 ժամ տաքացնել, 20-25 աստիճան ջերմության պայմաններում։Որպեսզի մեղրը քամել հարկավոր են նաև հատուկ գործիքներ։


