Ի՞նչ կարծիք ունես ընթերցածիդ մասին:
Այս գործը ավելի ճիշտ աղոթք է։ Էքզյուպերին պատմում է իր ցանկությունների մասին Աստծուն։ Նա ուզում է Աստծուց այն ամենը, ինչը իրեն իրոք անհրաժեշտ է։Շատ խորիմաստ գործ էր։
Ո՞րքանով ես, ըստ քեզ, տիրապետում փոքր քայլերի արվեստին:
Կարծում եմ՝ ես այդքան շատ չեմ տիրապետում փոքր քայլերին։ Ես դեռ նոր եմ սովորում։ Կարծում եմ՝ դեռ լիքը բան ունեմ սովորելու մինչև լիարժեք տիրապետեմ փոքր քայլերին։
Ի՞նչ կասես հետևյալ արտահայտությունների մասին.
Մի դատիր օրդ քաղածդ պտուղներով, դատիր տնկածդ սերմերով։(Ռ. Լյուիս Սթիվենսըն)
Պետք չէ փոքր քայլեր անելիս շտապ արդյունքին սպասել։ Պետք է քիչ-քիչ առաջ գնալ, որպեսզի հասնես լավ արդյունքների։
Դանդաղ գնացողը հեռուն կգնա: (չինական ասացվածք
Եթե մարդը արագ կամ շտապելով գործը անի ամբողջ գործը , անարդյունավետ կավարտի։
Իսկ ով գործը դանդաղ անի, նա արդյունավետ կվերջացնի այն։
Ռուսերենում նույնպես ասացվածք կա, որը մի փոքր նման է այս ասածվածքին:
Семь раз отмерь — один раз отрежь