Ուրբաթ օրը ընկեր Մերին մեզ անակնկալ արեց։ Նա կանչել էր տաղանդավոր բլոգեր Ռուբեն Եսայանին։ Սկզբից մենք մի փոքր շփվեցինք նրա հետ, իսկ հետո սկսեցինք զանազան հարցեր տալ։ Հարցերի միջոցով մենք իմացանք, թե ինչպես դարձավ բլոգեր, ինչն էր նրա նպատակը և այլն։ Մի խոսքով, դասը շատ հետաքրքիր անցկացրեցինք։ Ինձ շատ դուր եկավ այս դասը։ Հուսով եմ՝ ընկեր Մերին մեզ մեկ անգամ էլ այդպիսի անակնկալ կանի😁😁😁
Հանդիպում Ռուբեն Եսայանի հետ