Առցանց ուսուցում (Պատմություն)

Վերգիլիոսը և նրա «Էնեական» պոեմը

Վերգիլիոսը ծնվել է Հարավային Իտալիայում՝ Անդես գյուղում։ Կրթություն է ստացել նախ Կրեմոնայում, ապա Հռոմում, ուր հմտացել է ճարտասանական արվեստում։ Ապրել և ստեղծագործել է Հռոմի հանրապետության կործանման ժամանակաշրջանում։ Եղել է նոր կարգերի հենարան հանդիսացող հասարակական միջին խավերի տրամադրությունների արտահայտիչն ու գաղափարախոսը։ Վերգիլիոսը գրել է երեք մեծ պոետիկ ստեղծագործություն։Դրանք են՝ «Բուկոլիկներ», «Գեորգիկներ» և «Էնեական» պոեմները։ Միջնադարում Վերգիլիոսին վերագրվում էին ևս մի քանի փոքր պոևմներ։ Վերգիլիոսի լավագույն երկը և հին հռոմեական գրականության գլուխգործոցը «Էնեական» էպիկական պոեմն է։ Պոեմում էպիկական լայն կտավի վրա պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։ Պոեմը բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել։ Պոեմի առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները՝ Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին։ Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին։ Վերգիլիոսը չի ցանկացել իր երկն անավարտ վիճակով հրապարակել ու մահվանից առաջ պատվիրել է այն ոչնչացնել, սակայն Օգոստոս կայսրը, հակառակ բանաստեղծի վերջին կամքի, հրապարակել է «Էնեականը»։

Оставьте комментарий