Վերլուծական աշխատանքների թեմաներ
- Մեր էպոսի տված դասերը
- Զրույց Սասունցի Դավթի հետ
- Թե Թուր Կայծակի ունենայի…
- Մելիքի նմանների մասին
- Եթե Փոքր Մհերն այսօր դուրս գար քարայրից…
- Այլ թեմա
Եթե Փոքր Մհերը դուրս գար ժայռի միջից, առաջին հերթին ես կմտածեի, որ աշխարհում սուտը այլևս չի կառավարում։ Կարծում եմ` բոլորը այդպես էլ կմտածեին։ Հայաստանում բոլորը ուրախ կլինեին տեսնել Փոքր Մհերին։ Միգուցե նա մեզ պատմեր իր կյանքի մասին ավելի մանրամասն, պատմեր, թե ինչ է արել այսքան ժամանակ ժայռի մեջ և այլն։ Նաև մարդիկ նրան պետք է սովորացնեին օգտվել հեռախոսներից, համակարգիչներից, քանի որ նրանց ժամանակներում այդպիսի բաներ չկային։ Կարծում եմ` նա շատ զարմացած կլիներ, եթե տեսներ, թե ինչպես է զարգացել Հայաստանը։ Սակայն չեմ կարծում, որ սուտը չի կառավարի աշխարհը, քանի որ մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ սուտ խոսել է։