- Միջին դպրոց գալուց առաջ ունեցածդ պատկերացումները, ապրումները,
- Միջին դպրոցից ստացած առաջին տպավորություններդ,
- Մեկ տարվա ընթացքում մայրենիից և այլ առարկաներից ունեցած ձեռքբերումներդ,
- Այն, ինչ չէիր կարողանում կամ դժվարությամբ էիր կարողանում անել մինչ այստեղ գալդ ու կարողացար հաղթահարել,
- Թե ինչպես էր անցնում դպրոցական առօրյադ մինչ հեռավար-առցանց ուսուցման անցնելը, ինչպես է անցնում հիմա:
- Ընտանիքի որևէ անդամից հարցազրույց վերցնել` պարզելով մեկ տարվա ընթացքում քո ուսման մեջ և այլ առումներով ունեցած առաջընթացի մասին նրա կարծիքը:
- Վերջում կընթերցես փոքրիկ նամակդ` ուղղված կրտսերդպրոցական ընկերներիդ: Նամակումդ կարող ես խորհուրդներ տալ նրանց`պատրաստելով հաջորդ տարի վեցերորդցի դառնալուն: