Առցանց ուսուցում (Մայրենի)

Ստեղծագործական աշխատանքների թեմաներ

  • Հետ նայելով
  • Ինչ են փոխել ամիսները
  • Ինչով է յուրահատուկ մեր սերունդը
  • Մեծերի անհասկանալի աշխարհը
  • Ներկաս
  • Ինչպես գիրքը ճիշտ ընթերցել
  • Ինչպիսի դասավանդող է կյանքը
  • Այլ

 

Ինչպես գիրքը սիրել կարդալ և ճիշտ ընթերցել

Երբ իմ ընկերներից հարցրել եմ` սիրում են նրանք գիրք կարդալ, թե ոչ, նրանց մեծամասնությունը պատասխանել է ոչ։ Իհարկե, մեր սերնդի երեխաների համար ավելի լավ է հեռախոսով կամ համակարգչով  զբաղվելը։ Ես մտածում եմ, որ սկզբում պետք է իմանալ, թե ինչ ոճի գիրք եք սիրում, օրինակ՝ նոր, հին, ֆենթեզի, պատմողական և այլն։ Ես միշտ չեմ սիրել գիրք կարդալ, սակայն երբ ես գտա, թե ինչ ոճի գիրք եմ ես սիրում, սկսեցի սիրել գիրք կարդալ։ Այժմ կարդում եմ միայն այն ոճի գրքեր, որոնք ես սիրում եմ։ Գիրքը պետք է շատ ուշադիր կարդալ և հասկանալ, թե այն ինչի մասին է։ Պետք է գտնել գրքի միջի թաքնված մտքերը։Գիրքը պետք է ընթերցել սիրով, այլ ոչ թե ստիպողաբար։ Պետք է ընթերցել ձեր տարիքին համապատասխան  գրքեր։ Եթե ընթերցեք ավելի մեծերի համար գիրք, միգուցե դուք չհասկանաք այդ գիրքը։

Оставьте комментарий