Ընթերցանական-վերլուծական աշխատանքներ

  • Ընտրել որևէ ստեղծագործություն նախընտրած հեղինակից:

Հովհաննես Թումանյան <<Ծղրիդը>>

  • Այն մանրամասն ընթերցել:
  • Բլոգում գրել ընթերցանական-վերլուծական աշխատանք, որտեղ կարելի է ներառել հետևյալ կետերը.
    • Հավանած գեղեցիկ մտքեր
    • Կերպարների մասին
    • Սյուժեի յուրահատկությունը
    • Համեմատություն այլ ստեղծագործությունների կամ ֆիլմերի հետ
    • Կարծիքը ստեղծագործության և հեղինակի մասին

Ես մանրամասն ընթերցել եմ պատմվածքը։ Թումանյանը պատմում էր ծղրիդի մասին փաստեր, պատմում էր թե ինչպես կարելի է բռնել ծղրիդին և այլն։ Ես նկատել եմ,որ Հովհաննես Թումանյանը իր պատմվածքների որոշ մասը պատմում է իր մակության մասին։ Այս պատմվածքում նա նույնպես պատմում էր իր մանկությունը։ Հիշում էր իր մանկությունից, թե ինչպես էր նա իր ընկերների հետ միասին ցանկանում բռնել ծղրիդին, բայց չէին կարողանում, քանի որ ծղրիդը միշտ փախչում էր և թաքնվում էր իր տան մեջ։ Բացի իր մանկությունը պատմելը Թումանյանը մի շատ հետաքրքիր ավանդույթ պատմեց։ Այդ ավանդույթը մի մարդու մասին էր, որ Աստծուց հավերժ կյանք ցանկացավ, սակայն հավերժ կյանքից բացի մոռացավ և հավերժ երիտասարդություն։ Աստված կատարեց իր կիսատ երազանքը։ Անցավ ժամանակ այդ մարդը ծերացավ, ծերացավ այնքան ծերացավ, որ դարձավ ծղրիդ։ Ինձ դուր եկավ այս պատմվածքը քանի այն շատ հետաքրիր էր։

Оставьте комментарий