Առցանց ուսուցում (Պատմություն)

«Կրոնը Հին աշխարհում»

Հնադարյան մարդկանց հասկացությամբ աշխարհում գոյություն ունեն ամենակարող ոգիներ` աստվածություններ: Հնադարյան մարդիկ մտածում էին, որ բնության բոլոր երևույթները կախված էին բարի կամ չար աստվածներից։Հնում, բոլոր հին պետության կազմավորման զուգընթաց ձևավորվում և առաջանում էր նաև պաշտամունքը: Այն ժամանակ յուրաքանչյուր երկիր ուներ Աստված։Կամաց-կամաց առաջ եկան մարդիկ, որոնք հետևում էին աստվածների պաշտամունքին: Նրանք կոչվում էին քրմեր: Քրմերը խնամում էին տաճարներում դրված արձանները: Հիմնականում աստվածները պատկերվում էին կենդանիների կերպարանքով: Ամեն մի ցեղ մտածում էր, թե ինչ կենդանուց կամ թռչունից են առաջացել, իսկ հետո տվյալ կենդանու կամ թռչունի մորթին դարձնում էին տոտեմ և պաշտում այն։

 

Եգիպտոս

Քանի որ հին աշխարհի առաջին պետություններից է Եգիպտոսը, նրանք էլ ունեին իրենց աստվածները և նրանց դասակարգում էին բարի և չար մասերի: Բոլոր հավատալիքներում մարդիկ կապում էին  աստվածենրի հետ` տարբեր ձևերով ու առասպելներով: Եգիպտոսում աստվածների վերաբերյալ պատկերացումներ կային նախնադարյան ժամանակներից: Նրանք առանձնապես պաշտում էին Ապիս եզին և Հատոր կովին: Սրբազան էին նաև ուրիշ կենադանիներ`օձը, բազեն, կատուն: Կենդանիներին պահում էին տաճարներում և մեռնելուց հետո թաղում դամբարանում: Եգիպտացիների ամենահարգի աստվածը`Ռան էր: Նրանք կարծում էին, որ երկիրը և մադրկանց, կենդանիներին և բսույսերին ստեղծել է Ռա աստվածը: ըստ նրանց, երբ Ռան բացում է աչքերը` աշխարհում լույս է լինում, երբ փակում է` գիշեր է լինում: Ռաի մասին պատմում էին շատ առասպելներ։Բոլոր աստվածների համար ունեին տոներ և զոհ մատուցելու արարողություններ: Եգիպտոսում այդ նվիրատվությունները առատորեն վայելում էին քրմերը: Այն աստիճան քրմերը հարստացան, որ վտանգավոր դարձան նույնիսկ թագավորների համար: Որպեսզի թուլացներ ուժեղ և հարուստ քրմերի ազդեցությունը, Էխնաթոն փարավոնը մտցրեց մեկ միասնական աստծու`Ափոնի պաշտամունքը: Այդ աստվածը պատկերվում էր արեգակի սկավառակի տեսքով: Էխնաթոնը հույս ուներ, թե այդ միջոցով կոչնչացնի տեղական քրմերի իշխանությունը։

 

«Հին Հռոմի ճարտարապետությունը և շինարարական տեխնոլոգիաները»

Հին հռոմեական ճարտարապետությունը որոշ ասպեկտներ է վերցրել Հին Հունաստանի ճարտարապետությունից և ստեղծել է իր ճարտարապետական ոճը: Հռոմեացիները պարտական են իրենց Էտրուսկյան հարևաններին, որոնք հարուստ գիտելիքներ տվեցին ճարտարապետական լուծումների համար: Ավելի ուշ Հռոմի ճարտարապետությունը շատ տարրեր վերցրեց Հունաստանից և Ֆինիկիայից, քանի որ գտնվում էր նրանց տիրապետության տակ: Հռոմեական ճարտարապետությունը ծաղկել է ողջ կայսրությունով մեկ Պաքս Ռոմանայի ժամանակաշրջանում:

 

«Պարթև Արշակունիները հայոց գահին»

Արշակունիների թագավորության ընթացքում Հայաստանում դարբեր իրադարձություններ կատարվեցին. քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն, Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև, գործածության մեջ դրվեց Մաշտոցյան այբուբենը և այլն։Արշակունիները ծագումով պարթև են: Մ.թ.ա. 247 թ. նրանք գահ բարձրացան Պարթևստանում՝ հիմնելով Հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը: Առաջին դարում, երբ Մեծ Հայքում կործանվեց Արտաշեսյանների թագավորությունը, հայ ազնվականությունը հռոմեական տիրակալությունից ազատվելու համար հայացքը հառեց ցեղակից ու բարեկամ պարթևներին՝ Վաղարշ արքայից զինական օգնություն խնդրելով: Հետո կնքվում է հայ-պարթևական դաշինք, որի համաձայն Հռոմի դեմ հաղթական պատերազմի ավարտից հետո Վաղարշի եղբայր Տրդատը պետք է թագավորեր Մեծ Հայքում: Մինչ այդ Արշակունիների տոհմից հայոց գահին բազմել էին Որոդեսն ու Արշակ Առաջինը, սակայն նրանց թագավորությունը կարճ էր տևել: 52 թ. Տրդատ Առաջինը հայ ավագանու աջակցությամբ բազմում է հայոց գահին և հիմք դնում հայ Արշակունիների թագավորությանը։ Դրանից հետո սկսվում է երկարատև պատերազմ Հռոմի դեմ, որն ավարտվեց Եռանդի ճակատամարտում Հռոմի խայտառակ պարտությամբ: Տրդատ Առաջինին հաջորդեց Սանատրուկ արքան, որ գրավեց և Մեծ Հայքին միացրեց Եդեսիայի թագավորությունը, վերակառուցեց և երկրի մայրաքաղաք հաստատեց Մծուրքը: Սանատրուկին հայոց գահին հաջորդեցին Աշխադար և Պարթամասիր արքաները: Սակայն Վաղարշի գահակալությունը խաղաղ չանցավ։140 թ. Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը հարձակվեց Հայաստանի վրա, գահազուրկ արեց Վաղարշին և գահ բարձրացրեց Սոհեմոսին, որը հայոց Երվանդունի արքաների շառավիղներից էր:Սակայն շուտով հայոց գահին դարձյալ կարճ ժամանակով հաստատվում է Սոհեմոս Երվանդունին: Դրանից հետո գահ բարձրացան շատ արքաներ ինչպես Վաղար Ա, Տրդատ Բ, Արտավազդ Ե, Պապ թագավորը, Արշակ Բ և այլն։ Վերջին արքան Արտաշես Դ էր։ Նա դարձավ հայ եկեղեցականների և կենտրոնախույս նախարարների դավադրության զոհը: Պարսից արքունիքը գահազուրկ հայտարարեց հայոց երիտասարդ արքային, և 428 թ. Արշակունիների հարստությունը կործանվեց: