Առցանց ուսուցում (Մայրենի)

Ստեղծագործական աշխատանքների թեմաներ

  • Թե գտնեի ամեն ցավ ապաքինող միակ հաբը…
  • Երազելու կարևորության մասին
  • Իրականությունից հեքիաթ գնալու ճանապարհները
  • Երբ գարուններից մեկը որոշեց տարբերվել
  • Մեր կողմից չգնահատվածը
  • Ճանապարհի կեսին
  • Եթե հանդիպեի նրան…
  • Ապագայի ու ներկայի հավերժական կռիվը
  • Փնտրելով ճիշտ ապրելու գաղտնիքը
  • Այլ

Երբ գարուններից մեկը որոշեց տարբերվել

Այս տարվա գարունը իսկապես տարբերվում է բոլոր գարուններից։ Միշտ գարնանը ընտանիքիս հետ բակում զբոսնում էինք, հիանում էինք ծաղիկների և ծառերի գեղեցկությամբ։ Բայց այս տարի մենք միայն տան պատուհանից ենք հիանում բնության գեղեցկությամբ։ Սակայն հիմա մարդիկ չեն իջնում բակ, չեն քաղում ծաղիկները և չեն վերացնում ծառերը, այդ իսկ պատճառով բնությունը ավելի գեղեցիկ է։ Կարծում եմ, երբ մենք արդեն կկարողանանք իջնել բակ, կտեսնենք, որ ավելի է գեղեցկացել բնությունը։ Հուսով եմ՝ գարունը այլևս այս տարվա նման չի տարբերվի։

Оставьте комментарий