«Քրիստոնեության ակունքները և առաքյալները»
Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։Քրիստոնեության ընդունման հոգևոր ակունքները և Հայ առաքելական եկեղեցու հիմնադրումը I դարում՝ հայոց Աբգար և Սանատրուկ 1-ին թագավորների օրոք:Քրիստոսի տասներկու աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ Հայոց աշխարհում ավետվում է քրիստոնեական ուսմունքը, և դրվում են Հայ առաքելական եկեղեցու հիմքերը:Քրիստոնեական համայնքները հայտնի էին Մեծ Հայքում` Ծաղկանց լեռներում, Արարատ լեռան շրջակայքում, Սյունյաց նահանգում` Թանահատի վանքի տարածքում և այլ վայրերում, ինչպես նաև Փոքր Հայքում:Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի ու պետության, հոգևոր կյանքի ու մշակույթի, գիտության և աշխարհընկալման հետագա ընթացքի վրա: Դարեր շարունակ հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդն ու պաշտպանն է եղել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցին գիտության և կրթության օրրան է եղել, իսկ պատմության դժնդակ ժամանակներում` ազգապահպան հզոր վեմ հայ ժողովրդի համար: