Առցանց ուսուցոււմ (Մայրենի)

  1. Ընթերցել Ղազարոս Աղայանի «Անահիտ» ստեղծագործությունը:
  2. Ամենատպավորիչ ու սիրելի տողերը տեղադրել բլոգում:

Ի՞նչ կլիներ Անահիտի պես մի թագուհու օրով, որ
երկրի համար դառավ հարազատ ու սնուցիչ մայր. և ահա՛ ինչ էր ասում ժողովուրդը
Անահիտի մասին.
«Նա մեր գետերը ծածկեց լաստերով ու կամուրջներով, մեր ծովերն ու լճերը՝ նավերով ու
նավակներով։ Նա մեր դաշտերը ողողեց ջրանցքներով ու առուներով, մեր քաղաքներն ու
գյուղերը՝ սառն աղբյուրներով։ Նա մեր սայլերին հարթ ճանապարհներ տվավ, մեր
գութաններին՝ ընդարձակ երկիր։ Նա կործանեց դժոխքը և մեր աշխարհը շինեց մի
եդեմական դրախտ։ Կեցցե՜ Անահիտը, կեցցե՜ հավիտյան»։

3. Գրել վերլուծական աշխատանք` շարադրելով մտքերը հետևյալ թեմաներից մեկով`

  • Անահիտից սովորածս
  • Վաչագանի մասին
  • Ինչով էր յուրահատուկ Անահիտը
  • Ինչպես կավարտեի հեքիաթը
  • Թե այս գիրքը չընթերցեի
  • Այլ թեմա

Ինչով էր յուրահատուկ Անահիտը

Անահիտը նման էր իր գյուղի բոլոր աղջիկներին։ Նա միշտ, ինչպես բոլոր աղջիկները, գյուղի աղբյուրից ջուր էին վերցնում։ Սակայն նա տարբերվում էր բոլոր աղջիկներից։ Կարծում եմ` եթե արքայազնը գնար մի ուրիշ աղջկա մոտ և ամուսնության առաջարկ աներ, միանգամից կհամաձայնվեր, իսկ Անահիտը նախ և առաջ հարցրեց` արդյոք նա ինչ-որ արհեստի է տիրապետում, պատասխանը ստանալուց հետո պահանջեց արհեստ սովորել, դրանից հետո նա կամուսնանա։ Եվ իրոք, Վաչագանին արհեստ իմանալը շատ պետք եկավ։ Նաև Անահիտը շատ քաջ էր, չեմ կարծում, որ մի ուրիշ թագուհի այդպես կպատրաստվեր և այդպես քաջ կլիներ Վաչագանին ազատելու համար։ Անահիտի բոլոր  արարքներից երևում էր, որ նա շատ խելացի է։

Оставьте комментарий