- Ընթերցել Ղազարոս Աղայանի «Անահիտ» ստեղծագործությունը:
- Դիտել «Անահիտ» մուլտֆիլմը:
- Բլոգում «Անահիտ» հեքիաթի և մուլտֆիլմի տարբերությունները վերնագրի տակ համեմատել գիրքն ու մուլտֆիլմը:
- Սյուժետային տարբերություններ
- Հերոսների տարբերություններ
- Հերոսների բնավորության ու արարքների տարբերություններ
- Այլ տարբերություններ
Զանգին և Անդոկը կախարդական կենդանիներ չէին, և նրանց չէր ստեղծել Պետրոսը։
Գրքում Անդոկը սովորական ձի էր, և նրան չէին դիմում Անդոկ անունով։
Անահիտը ապրում էր Հացիկ գյուղում, ոչ թե` Ննգի։
Վաչագանի ծնողները մինչև Վաչագանի ամուսնանալը ողջ էին, և Վաչագանը արքա չէր։
Գրքում բոլոր մարդիկ` թե՛ արհեստավոր, թե՛ արհեստ չիմացող մարդիկ չէին հայտնաբերվում, իսկ մուլտֆիլմում միայն դարբինները չէին հայտնաբերվում։
Մուլտֆիլմը շատ ժամանակակից էր։ Առկա էին և՛ հեռախոսներ, և՛ համակարգիչներ։
Հովիվն ու նախրչին ինչ-որ տեղ հոմանիշներ են:
Գրքում արքայազնը սովորեց դիպակներ գործել, իսկ մուլտֆիլմում նա սովորեց գորգեր գործել։Իդեպ, գրքում նա մեկ տարի սովորեց դիպակ գործել, իսկ մուլտֆիլմում ընդամենը մեկ ամսում սովորեց գորգ գործել։
Գրքում Վաղինակը միայնակ գնում է մի գյուղ և կորչում է, մի քանի ամիս հետո գնում է Վաչագանը` նրան գտնելու և նույնպես անհետանում, իսկ մուլտֆիլմում նրանք երկուսը միասին գնում են Հացիկ գյուղ և կորչում։
Մուլտֆիլմում, երբ Ազարը գողանում է Սերոբին և Վաչագանին, նա դառնում է արքա, իսկ գրքում այդպիսի բան գրած չկար։
Գրքում Վաչագանը գործում է դիպակ և ուղարկում Անահիտին վերակացուի օգնությամբ, իսկ մուլտֆիլմում նա գործում է մի փոքրիկ բան և ուղարկում Անահիտին Զանգիի օգնությամբ։
Մուլտֆիլմում Պետրոսը ազատում է դարբիններին, իսկ Անահիտը` Սերոբին և Վաչագանին։ Գրքում բոլորին ազատում է Անահիտը։
Գրքում քանի որ երկար ժամանակ Վաղինակը մնացել էր դժոխքի նման վայրում, նա շատ էր նիհարել, իսկ Սերոբը և Վաչագանը մութ վայրում մնացին ընդամենը մի քանի ժամ։