- Ի՞նչ է հյուսվածքը։
Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:
- Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։
Բույսերում տարբերվում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները։
- Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացնող հյուսվածքը։
Գոյացնող հյուսվածքները տեղադրված են այն մասում, որտեղ բույսը սկսում է աճել։
- Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի եւ նրա օրգանների հենարանի դեր։
Բույսի և նրա օրգանների հենարանի դեր է կատարում մեխանիկական հյուսվածքը։
- Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
Էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
- Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:
Շարակցային հյուսվածքը կատարում է հենարանային և պաշտպանական դեր։