Առցանց ուսուցում (Պատմություն)

Առցանց կրթության առաջադրանքներ

Կատարման ժամկոտը՝ մարտ 30- 14, 2020 թ.

Բլոգային Աշխատանք

Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Հելլենականություն», «Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը կինոյում», «Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը», «Գավգամելայի ճակատամարտը», «Ալեքսանդրի վեպը», «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և գործը», «Արտաշես Ա. Հանճարեղ արքա», «Հայկական աշխարհակալություն», «Տիգրան Մեծ. կայսրապաշտությունից հայրենապաշտություն», «Տիգրան Մեծի կերպարն արվեստում», «Տիգրանակերտ մայրաքաղաքը»:

Բլոգային աշխատանքները պետք է ներկայացվեն տեսադասերի և գրառումների միջոցով :

 

«Հելլենականություն»

Հելլենիզմ կամ հունականություն, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան է։Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո, սկսել է գերակայել հունական մշակույթը և լեզուն։«Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Յո. Դրոյզենը (1808-1884)՝ դրա տակ հասկանալով «հունական պետականության և կրթվածության տարածումը»։ Հելլենիզմը բնորոշվել է նաև որպես պատմական որոշակի ժամանակաշրջան՝ պայմանավորված հունական և տեղական հասարակական և տնտեսական, քաղաքական, մշակութային տարրերի ու սովորույթների փոխազդեցությամբ։Հելլենիզմի ժամանակաշրջանի ավարտն ընդունված է համարել մ.թ.ա. 30-ը, երբ Հռոմը նվաճել է հելլենիստական վերջին պետությունը։Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Ինչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել, ցավոք, մեզ է հասել ժամանակի շինություններից միայն Գառնիի հելլենիստական տաճարը։

 

«Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը կինոյում»

Օլիվեր Սթոունը նկարահանել էր պատմական ֆիլմը Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի ու մահվան մասին: Ալեքսանդրի պատմությունը պատմում է ծեր Պտղոմեոս Լագոսը, որը երբեք չի եղել նրա դաշնակիցը ու դարձել է Պտղոմեոսյան Եգիպտոսի թագավորը, և կենտրոնացել է Ալեքսանդրի բոլոր նվաճումների վրա Պարսկաստանում և Հնդկաստանում: Իրադարձությունները տեղի են ունենում մեծ զորավարի անձնական կյանքի ֆոնին: 20 տարեկանում դառնալով թագավոր, Ալեքսանդրը 13 տարվա ընթացքում գրավեց այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը: Ռեժիսորը փորձել է իմաստ տալ Ալեքսանդրի այնպիսի հաջողություններին ու ճակատագրին, ինչով հիանում էին այնպես, ինչպես աստծով:Ֆիլմում բավական մանրամասնորեն, կարծես ոչ պատմական ճշգրտությամբ, ցուցադրվում է երկու մարտ` Գավգամելայի ճակատամարտը պարսիկ Դարեհ 3-րդ արքայի դեմ և Հյուդասպի ճակատամարտը հնդիկ Պոր արքայի դեմ: Ֆիլմի վերջում Պտղոմեոսը ավարտում է Ալեքսանդրի ընտանիքի և նրա կայսրության ճակատագրի մասին պատմությունը, որը պատմում էր իր քարտուղարին:

 

«Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը»

Ալեքսանդր Մակեդոնացու և Հայաստանի առնչությունների թեման պետք է դիտարկել առնվազն երեք տեսանկյունով ու ժամանակագրական կտրվածքով.

ա/ Ալեքսանդրը և հայոց զորքը, երբ վերջինս դեռևս մասն էր կազմում աքեմենյան բանակի,

բ/ Ալեքսանդրի անհաջողություններն` ընդդեմ Հայոց թագավորության,

գ/ վիպական Ալեքսանդրի կերպարը և Հայաստանը:

Ք.ա. 336թ. հոր` Ֆիլիպ Բ-ի սպանությունից հետո, Մակեդոնիայում գահ է բարձրանում քսանամյա Ալեքսանդրը (Ալեքսանդր Ա կամ Ալեքսանդր Մակեդոնացի, Ք.ա. 336-323թթ.)։  Ճակատամարտի ժամանակ Դարեհ Գ-ի գլխավորությամբ պարսիկները առաջնորդել են աքեմենյան բանակի կենտրոնը, մարերը՝ աջ թևը, և հայերը` ձախ թևը: Չնայած թվական մեծ գերակշռությանը` պարսից զորքը Իսսոսի մոտ ծանր պարտություն է կրում։ Դատելով փաստերից` պարտության պատճառը մարերի առաջնորդությամբ կռվող աջ թևի փախուստն էր, որին հաջորդած խուճապից հետո սկսում է նահանջել ամբողջ բանակը:  ՙՀայերին ղեկավարում էին Օրոնտեսն ու Միթրաուստեսը, կապադովկիացիներին` Արիակոսը: Կելեսիրիայի և Միջագետքի ասորիներին առաջնորդում էր Մազեյոսը՚:Ճակատամարտը սկսվում է առավոտյան և շարունակվում ամբողջ օրը: Դարեհը կրկին պարտվում և փախուստի է դիմում:

Մակեդոնացին սկսում է հետապնդել Դարեհին, ինչը, սակայն, ձախողվում է աքեմենյան բանակի աջ թևի հերոսական գործողությունների հետևանքով, իսկ ինչպես նշվել է, աջ թևի վճռորոշ ուժը հայկական զորքն էր: Հայաստանում հունա-մակեդոնական զորքի պարտությունից և նրա հրամանատարին հրապարակային մահապատժի ենթարկելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին փորձ անգամ չարեց նոր մի արշավանք կազմակերպելու դեպի Հայաստան: Թերևս այդպիսով նա պարզապես խուսափեց փորձությունից: ՙԱլեքսանդր Մակեդոնացու մահից հետո (323թ. մեր թվ. առաջ) նրա նվաճած երկրները, ինչպես հայտնի է, իրենց մեջ բաժանեցին նրա զորավարները: Այդ բաժանումը տեղի է ունեցել մի քանի անգամ` 323 թվին Բաբելոնում, 321 թվին Տրիպարադիսում և 315 թվին Պերսեպոլիսում: Այդ տարիներին Ալեքսանդր Մակեդոնացին պարտության մատնեց պարսիկներին, որից հետո վախճանվեց։

Առցանց ուսուցում (Մայրենի)

Տեսանյութով ներկայացրո՛ւ ձեր տան մանկական գրադարանը, պատմի՛ր, թե քանի մանկական գիրք կա այնտեղ, ինչ գրքեր են դրանք, թո ինչ հեղինակների են պատկանում, որ լեզուներով են, որոնք են ձեր տան անդամների համար ամենասիրելիները, թե դու քանիսն ես կադացել, որն ես շատ սիրում:

Անհատական պլան

  • Հաշվետվություն․ մարտի 30-ից ապրիլի 3-ը

Հարգելի՛ սովորող․

Հաշվետվությունը ներկայացնում եք պատումի, տեսաֆիլմի կամ ձայնագրության տեսքով՝ ձևը ընտրում եք դուք: Ստորև բերված հարցերը օգտագործեք որպես հուշումներ: Հաշվետվության ձևը ազատ պատումի, շարադրանքի ձևով է

  1. Քո օրվա սկիզբը
  2. Նախագծեր
  3. Ընտանեկան նախագծեր
  4. Օրը ընտանիքի հետ
  5. լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը
  6. Ինքնակրթություն
  7. Մարզական ժամ
  8. Օրվա ազատ ժամանկը
  9. Քո խացացած խաղերը․ կա՞ տրամաբանական, ուսուցողական որևէ բան այդ խաղերի մեջ
  10. Ընտանեկան խաղեր, եթե կան էդպիսիք
  11. Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին
  12. Համացանցից ի՞նչ նյութեր ես կարդում, ի՞նչ կայքեր են քեզ հետաքրքրում
  13. Ինչ գիրք ես կարդում․ գրիր հեղինակին, գրքի վերնագիրը
  14. Ինչ ֆիլմ ես նայում․գրիր ֆիմի անունը, եթե հնարավոր է՝ կցիր նաև հղումը
  • Ի՞նչ հաղորդումներ ես նայում դու, կամ՝ ընտանիքով։
  1. Ի՞նչ ընդհանուր թեմաների մասին եք խոսում, քննարկում /եթե կան էդպիսիք/
  2. Ի՞նչ բակային աշխատանքներ եք անում, եթե ունեք բակ։

Առավոտյան ես արթնանում եմ, լվացվում եմ և հետո գնում  եմ  նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո իմ եղբոր հետ եմ խաղում, հետո սկսում եմ տնայիններս կատարել։ Եթե տեսադաս ունենք, տնայինները հետո եմ կատարում։ Տնայիններ ասելով` նկատի ունեմ`  նախագծեր, գործնական աշխատանքներ կատարել։ Ինձ շատ է դուր գալիս առցանց ուսուցումը։ Սակայն կարոտում եմ իմ դպրոցը, իմ ընկերներին։ Երբ ունենում եմ ժամանակ, նախ մարզվում եմ, հետո մի փոքր հեռախոսով տարբեր խաղեր եմ խաղում և հետո գիրք եմ կարդում։ Կարդում եմ Հարրի Փոթերի մասին վիպաշարի առաջին մասը` <<ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐ և փիլիսոփայական քարը>> , որը գրել է Ջոան Ռոուլինգը։ Համացանցում կարդում եմ տիտանիկի մասին մի գիրք http://loveread.ec/read_book.php?id=47397&p=1։ Ես շատ խաղեր ունեմ, ուսուցողական է այս խաղը`  <<Գիտելիքների արկղ Մաթեմատիկա>>։ Երեկոյան, եթե իմ ծնողները ազատ ժամանակ ունեն, ես նրանց հետ նախագիծ եմ կատարում, իսկ հետո, եթե ժամանակ ունենում ենք, նայում ենք մի սիթքոմ։ Ֆիլմ դեռ չեմ նայում, նախատեսում եմ մյուս շաբաթ դիտել ինչ – որ մի ֆիլմ։

Առցանց ուսուցում (Ռոբոտիքս)

https://www.thingiverse.com/thing:3703555

Ես սիրում եմ ռոբոտիքսը։ Շատ հետաքրքիր է։Դպրոցում մենք պատրաստում էինք տարբեր բաներ, օրինակ՝ բրիլոկներ, մոդելներ և այլն։ Դպրոցում մենք մոդել էինք ընտրում և հետո տպում էինք այն։ Տանը անհետաքրքիր է։ Մենք ոչ մի բան չենք կարողանում անել, չենք կարողանում տպել տարբեր մոդելներ։ Ես կարոտում եմ իմ դպրոցական կյանքը։

 

Առցան ուսուցում (Բնագիտություն)

  1. Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

  1. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։

Բույսերում տարբերվում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները։

  1. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացնող հյուսվածքը։

Գոյացնող հյուսվածքները տեղադրված են այն մասում, որտեղ բույսը սկսում է աճել։

  1. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի եւ նրա օրգանների հենարանի դեր։

Բույսի և նրա օրգանների հենարանի դեր է կատարում մեխանիկական հյուսվածքը։

  1. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

  1. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:

Շարակցային հյուսվածքը  կատարում է հենարանային և պաշտպանական դեր։

Առցանց ուսուցում (Մաթեմատիկա)

  1. Գրե՛ք տվյալ կոտորակին հավասար տասնորդական կոտորակ.

4/5 = 8/10

-17/4 = -425/100

29/20 = 145/100

-303/250 = -1212/1000

 

  1. Հետևյալ թվերից որո՞նք են հավասար որևէ տասնորդական կոտորակի.

6/7 <<Հավասար չէ>>

8/15 <<Հավասար չէ>>

21/5 = 42/10

-19/35 <<Հավասար չէ>>

41/25 = 164/100

 

  1. Արտահայտե՛ք մետրերով և գրի՛ առեք տասնորդական կոտորակի

տեսքով.

բ) 1 մ 5 դմ

5 դմ = 5/10 մ

1 մ 5 դմ = 1 5/10 = 15/10

դ) 18 մ 1 դմ 6 սմ 2 մմ

1 դմ = 1/10մ

6 սմ = 6/100 մ

2 մմ = 2/1000 մ

1/10 + 6/100 + 2/1000 = 162/1000

18 162/1000 = 18162/1000

զ) 8 դմ 7 սմ 5 մմ

8 դմ = 8/10

7 սմ = 7/100

5 մմ = 5/1000

8/10 + 7/100 + 5/1000 = 92/1000

 

  1. Գծե՛ք 6 սմ կողմ ունեցող քառակուսի և մի քանի ուղղանկյուններ,

որոնցից յուրաքանչյուրի մակերեսը հավասար է այդ քառակուսու

մակերեսին։

20200405_141732

 

  1. Գտե՛ք քանորդը.

բ)-4 7/9 : (-3 5/6) = 43/9 : 23/6 = 86/6 = 14 3/6

գ)8 : (-12 ½) = 8 : 25/2 = -16/25

դ)-5 6/7 : (2 ¾) = 41/7 : 11/4 =  188/77 = -2 34/77

ե)11 : (8 2/5) = 11 : 42/5 = 55/42 = 1 13/42

զ)(-15 8/9) : (2 4/7) = 143/9 : 18/7 = 1001/162 = 6 29/162