Առցանց ուսուցում (Բնագիտություն)

1*Մանրացումը, լուծումը, գոլորշացումը Ֆիզիկական երեւույթներ են:

2*Անվանե՛ք բնության մեջ եւ կենցաղում հանդիպող օքսիդներ, նկա-
րագրե՛ք դրանց:

Մեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝ CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝ SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։

Շինարարության մեջ կիրառվում են չհանգած կիրը ՝ CaO և ավազը՝ SiO2: Դրանք կիրառվում են նաև ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում:

Խեցեգործության մեջ և մետաղական ալյումին ստանալիս օգտագործում են կավի հիմնական բաղադրամասը՝ ալյումինի օքսիդը՝ Al2O3, իսկ երկաթի օքսիդից՝ Fe2O3-ից ստանում են երկաթ՝ (Fe):

H2O

Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է։

3*Ի՞նչն են անվանում դեֆորմացիա:Ներկայացրե՛ք դեֆորմացիայի օրինակներ:

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում` պլաստիկ: 

Եթե պողպատե զսպանակը սեղմենք և հետո թողնենք ապա զսպանակը կվերականգնի իր նախկին ձևը։

 

Оставьте комментарий