- Տան ցանկացած լուսամուտից մի կամ մի քանի լուսանկար անել: Ցանկալի է նույն տեսարանը նկարել օրվա տարբեր ժամերին:
- Փոխանակվել դասընկերոջ հետ լուսամուտային լուսանկարներով:
- Ընկերոջ կողմից արված լուսանկարները տեղադրել բլոգում` նշելով նրան:
Սա իմ դասընկերուհու՝ Անահիտ Ալեքսանյանի լուսանկարն է

- Այդ լուսանկարների հիման վրա շարադրել մտքերը կամ որևէ պատմություն ստեղծել:
- Արդեն գարուն էր։ Բոլոր ծաղիկները, ծառերը, խոտերը ծաղկել էին։ Ծաղիկները իրենց խորը քնից արթնացել էին։ Խոտերը ճերմակ ձյունի տակից դուրս էին եկել։ Ծառերը բողբոջել էին։ Միայն մեկ ծառ կար, որը դեռ չէր բողբոջել։ Նրա հարևան ծառը շատ գեղեցիկ էր։ Բոլորը հիանում էին իր գեղեցկությամբ։
Մի օրը ծառը, որը դեռ չէր բողբոջել, ասաց մյուս գեղեցիկ ծառին․
— Իսկ ինչո՞ւ ես չեմ բողբոջում, — հարցրեց նա, — ի՞նչն է պաճառը։
— Դեռ գարունը չեկած` դու սկսեցիր գլուխ գովել, որ դու ամենագեղեցիկ ծառն ես լինելու, — ասաց գեղեցիկ ծառը, — կարծում եմ` դա քեզ համար լավ պատիժ կլինի, և դու կիմանաս, որ չի կարելի գլուխ գովել և ծաղրել մյուս ծառերին։
