- Պատրաստում ենք «Ձոն» ֆլեշմոբային տեսանյութեր,
- Տեսանյութում ներկայանում ենք,
- Արտասանում ենք սիրելիին, մորը կամ քրոջը նվիրված որևէ բանաստեղծություն կամ գեղեցիկ միտք` նախապես նշելով հեղինակին,
- Վերջում արտասանությունը նվիրում ենք մեր նախընտրությամբ որևէ մեկին` մայրիկին, քույրիկին կամ մեկ ուրիշի,
- Շնորհավորում ենք նրանց մեկամսյակը:
- Մաղթանք ենք ասում:
Տոնական պատումների ստեղծում
Իրականացման ընթացքը.
- Ընտրում ենք տրված թեմաներից մեկը.
- «Քույրս իմ կյանքում»,
- «Ինչպիսի քույր եմ ես»,
- Գրում եք շարադրանք տրված թեմայով,
- Աշխատանքին ավելացնում եք համապատասխան թեմատիկ լուսանկարներ:
Ինչպիսի քույր եմ ես
Ես ունեմ եղբայր, նրա անունը Դավիթ է։ Նա ինձնից փոքր է 10 տարով։ Ես նրա հետ ամեն օր խաղում եմ։ Քանի որ Դավիթը դեռ չի խոսում, բառերով չի արտահայտում իր սերը, բայց կարծում եմ` նա ինձ շատ է սիրում, որովհետև միշտ համբուրում է ինձ, շոյում է ինձ։ Մայրիկս պատմում է` ես տանը չեմ, նա ինձ կանչում է թաթիկով։Ես ինձ համարում եմ բարի, հոգատար և զվարճալի քույր։