День: 25 марта 2020
Առցանց ուսուցում (Մայրենի)
- Ընթերցել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը:
- Ամենատպավորիչ ու սիրելի տողերը տեղադրել բլոգում:
Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»:
Ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
Նայեցեք երկնքին: Եվ ինքներդ ձեզ հարց տվեք. «Դեռ ապրո՞ւմ է վարդը, թե՞ արդեն չկա: Հանկարծ ու գառնուկը կերել է այն…»: Եվ դուք կտեսնեք, որ ամեն ինչ ուրիշ կերպ կդառնա…
- Գրել վերլուծական աշխատանք` շարադրելով մտքերը հետևյալ թեմաներից մեկով`
- Նամակ Փոքրիկ իշխանին
- Փոքրիկ իշխանի դասերը
- Վարդի մասին
- Աղվեսն ու մյուսները
- Թե այս գիրքը չընթերցեի
Թե այս գիրքը չընթերցեի
Եթե այս չընթերցեի, միգուցե ուրիշ ձև պատկերացնեի կյանքը։ Ամեն անգամ վերև նայելիս չմտածեի` արդյ՞ոք վարդը ապրում է, թե` ոչ, թե հանկարծ գառնուկը կերել է այն։ Աստղերին նայելիս չլսեի Փոքրիկ իշխանի ծիծաղը։ Եթե չընթերցեի այս հրաշալի գիրքը, չէի իմանա Փոքրիկ իշխանի հետաքրքիր պատմությունը։
Առցանց ուսուցում (Մայրենի)
- Պատրաստում ենք «Ձոն» ֆլեշմոբային տեսանյութեր,
- Տեսանյութում ներկայանում ենք,
- Արտասանում ենք սիրելիին, մորը կամ քրոջը նվիրված որևէ բանաստեղծություն կամ գեղեցիկ միտք` նախապես նշելով հեղինակին,
- Վերջում արտասանությունը նվիրում ենք մեր նախընտրությամբ որևէ մեկին` մայրիկին, քույրիկին կամ մեկ ուրիշի,
- Շնորհավորում ենք նրանց մեկամսյակը:
- Մաղթանք ենք ասում:
Տոնական պատումների ստեղծում
Իրականացման ընթացքը.
- Ընտրում ենք տրված թեմաներից մեկը.
- «Քույրս իմ կյանքում»,
- «Ինչպիսի քույր եմ ես»,
- Գրում եք շարադրանք տրված թեմայով,
- Աշխատանքին ավելացնում եք համապատասխան թեմատիկ լուսանկարներ:
Ինչպիսի քույր եմ ես
Ես ունեմ եղբայր, նրա անունը Դավիթ է։ Նա ինձնից փոքր է 10 տարով։ Ես նրա հետ ամեն օր խաղում եմ։ Քանի որ Դավիթը դեռ չի խոսում, բառերով չի արտահայտում իր սերը, բայց կարծում եմ` նա ինձ շատ է սիրում, որովհետև միշտ համբուրում է ինձ, շոյում է ինձ։ Մայրիկս պատմում է` ես տանը չեմ, նա ինձ կանչում է թաթիկով։Ես ինձ համարում եմ բարի, հոգատար և զվարճալի քույր։


