- Մարտ ամսվա ընթացքում ստեղծված վիճակի հետևանքով տարածված ու հաճախ գործածվող երեք բառ ընտրել:
Մեկուսացում, հիվանդ, կարանտին։
- Հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել բառերի մասին:
Կարանտին — Կարանտին նշանակում է առանձնացնել այն մարդկանց, որոնք շփվել են որևէ հիվանդ անհատի հետ, այլ մարդկանցից, որոնք հիվանդ չեն: Կարանտինը կիրառվում է, որպեսզի հսկեն այն մարդկանց, որոնք դեռևս հիվանդ չեն, բայց շուտով կարող են հիվանդանալ և տարածել վարակիչ հիվանդությունը:
Կարանտինն այն մարդկանց համար է, որոնք շուտով կարող են հիվանդանալ, քանի որ նրանք շփվել են որևէ անձի հետ, որն արդեն վարակված է:
Բուժական կետ՝ համաճարակ տարածված վայրից եկած մարդկանց, նավերը, ապրանքները ևն ստուգելու՝ զննելու համար, մեկուսարան:
Հիվանդ — Որևէ հիվանդությամբ տառապող, որևէ տեսակետից անառողջ, հիվանդության նշան հանդիսացող, հիվանդության արտահայտություն ունեցող, ախտաբանական փոփոխության ենթարկված,
Կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվն աշխարհում անցավ 93 հազարը, 3,2 հազար մարդ մահացել է, 51 հազարը՝ բուժվել
Մեկուսացում — Մեկուսացում նշանակում է վարակիչ հիվանդություն ունեցող մարդկանց հեռու պահել առողջ մարդկանցից: Շատ մարդիկ, երբ հիվանդ են, որոշում են տանը իրենք իրենց մեկուսացնել՝ իրենց ընտանիքի անդամներին և այլոց պաշտպանելու նպատակով: Մեկուսացման օրինակ է ջրծաղիկով հիվանդ երեխաներին տանը պահելը՝ դպրոց ուղարկելու փոխարեն: Հիվանդանոցներում որոշ հիվանդություններ (օրինակ՝ SARS կամ TB) ունեցող անձանց մեկուսացնում են այլ հիվանդներից:
Մեկուսացումն այն մարդկանց համար է, որոնք արդեն հիվանդ են:
Արդյո՞ք մեկուսացումը և կարանտինը իսկապես օգնում են, որ մարդիկ չհիվանդանան: Այո: 2003 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկուսացումը և կարանտինը կարողացան կանգնեցնել SARS անունով վարակիչ և մահացու հիվանդությունը: Այդպիսով հնարավոր եղավ մարդկանց առողջ պահել, չնայած գոյություն չուներ ո’չ բուժում, ո’չ էլ պատվաստանյութ կամ հատուկ դեղորայք:
- Գտնել, թե օտար լեզուներում այդ բառերն ինչ տարբերակներ ունեն:
Կարանտին – карантин (Ռուսերեն)
Կարանտին– ւ(Անգլերեն)
Հիվանդ – Больной (Ռուսերեն)
Հիվանդ – sick(Անգլերեն)
Մեկուսացում – Изоляция(Ռուսերեն)
Մեկուսացում – isolation (Անգլերեն)
4) Աշխատանքը դարձնել տեսանյութ: