Առցանց ուսուցում (Բնագիտություն)

*Նախագիծ

2*Պատասխանիր հարցերին.

1.Բույսերից եւ կենդանիներից բացի՝ ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք:

Բակտերիաներ և սնկեր։

2.Շրջապատի որեւէ բույսի կամ կենդանու օրինակով ներկայացրե՛ք նրանց հիմնական հատկությունները:

Բույսերը և կենդանիները բազմանում են, աճում են, սնվում են։

 

Արդյոք կա՞ն կենդանի օրգանիզմների հատկություններ, որոնք բացակայում են անկենդան մարմիններում:

Կենդանի օրգանիզմներն ունեն հատկանիշներ, որոնք չունի անկենդան նյութը: Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին, միջավայրի հետ կատարում նյութափոխանակություն, գրգռվում, հարմարվում, իսկ անկենդանի օրգանիզմը այս հատկանիշներից մեծ մասը  չունի

Ընթացքը ՝Սովորողներ տանը ուսումնասիրում են միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմեր ,նշում են այդ երկու տեսակի օրգանիզմների միջև առկա նմանությունները և տարբերությունները :Ընտրում են մի միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ պատրաստում են տեղեկություն տվյալ օրգանիզմի մասին նշելով.

 

.տեսակը

.կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

.որտեղ են տարածված

.ապրելու պայմանները

.թվարկում են  առկա առանձնահատկությունները.

Բազմաբջիջ օրգանիզմներում եկուսից ավելի բջիջ կա։ Միաբջիջ օրգանիզմնորում կա միայն մեկ բջիջ։ Բազմաբջիջ և միաբջիջ օրգանիզմներում բջիջը կարող  է լինել նույն կառուցվածքի։

Ողնաշարավորներ

Ողնաշավորներից եկեք ընտրենք միակ թռչող կաթնասունին։ Դա չղջիկն է։  Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։Որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով։

Բակտերիաներ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում և այլն: Բակտերիաները կարևոր նշանակություն ունեն նաև մարդու։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։ Սննդարդյունաբերության մեջ բակտերիաների գործունեությամբ են պայմանավորված կաթնաշոռի, թթվասերի, մածունի պատրաստումը, ինչպես նաև բանջարեղենի թթվեցումը, գինու և քացախի ստացումը։

Оставьте комментарий