Առցանց ուսուցում (Մաթեմատիկա)

  1. Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.

բ) Ջահի լամպերից 27-ն այրվել էին, և դահլիճը լուսավորվում

էր 323 լամպով։ Ընդամենը քանի՞ լամպ կար ջահի վրա։

x – 27 = 323

x = 323 + 27

x = 350

  1. Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարումներ.

բ) Երկու տակառներից առաջինում կար 48 լ ջուր, երկրորդում՝

30 լ։ Ինչքա՞ն ջուր պիտի վերցվի առաջին տակառից, որպեսզի

երկու տակառներում մնա ընդամենը 60 լ ջուր։

48 – x + 30 = 60

X = 60 – 48 – 30

X = 18

  1. Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քառակուսու

կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։

60 + 20 + 20 + 60 = x + x + x + x

160 = 4x

X = 40

  1. Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ հավասար է

12 կմ/ժ-ի, իսկ հակառակ ուղղությամբ՝ 8 կմ/ժ-ի։ Գտե՛ք գետի

հոսանքի և նավակի արագությունները։

12 – x = 8 + x

-x – x = 8 – 12

X = 2 գետի հոսանք

12 – 2 = 10 նավակ

  1. Առաջադրանքի համաձայն՝ բանվորների բրիգադը պետք է որոշ

քանակությամբ մանրակներ պատրաստեր 12 օրում։ Սակայն

բրիգադը, օրական պատրաստելով 60 մանրակ, առաջադրանքը

կատարեց 8 օրում։ Օրական քանի՞ մանրակ պիտի պատրաստեր

բրիգադը՝ առաջադրանքի համաձայն։

60 * 8 = 12 * x

480 = 12x

X = 480 : 12 = 40

Առցանց ուսուցում (Բնագիտություն)

*Նախագիծ

2*Պատասխանիր հարցերին.

1.Բույսերից եւ կենդանիներից բացի՝ ի՞նչ կենդանի օրգանիզմներ գիտեք:

Բակտերիաներ և սնկեր։

2.Շրջապատի որեւէ բույսի կամ կենդանու օրինակով ներկայացրե՛ք նրանց հիմնական հատկությունները:

Բույսերը և կենդանիները բազմանում են, աճում են, սնվում են։

 

Արդյոք կա՞ն կենդանի օրգանիզմների հատկություններ, որոնք բացակայում են անկենդան մարմիններում:

Կենդանի օրգանիզմներն ունեն հատկանիշներ, որոնք չունի անկենդան նյութը: Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին, միջավայրի հետ կատարում նյութափոխանակություն, գրգռվում, հարմարվում, իսկ անկենդանի օրգանիզմը այս հատկանիշներից մեծ մասը  չունի

Ընթացքը ՝Սովորողներ տանը ուսումնասիրում են միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմեր ,նշում են այդ երկու տեսակի օրգանիզմների միջև առկա նմանությունները և տարբերությունները :Ընտրում են մի միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ պատրաստում են տեղեկություն տվյալ օրգանիզմի մասին նշելով.

 

.տեսակը

.կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

.որտեղ են տարածված

.ապրելու պայմանները

.թվարկում են  առկա առանձնահատկությունները.

Բազմաբջիջ օրգանիզմներում եկուսից ավելի բջիջ կա։ Միաբջիջ օրգանիզմնորում կա միայն մեկ բջիջ։ Բազմաբջիջ և միաբջիջ օրգանիզմներում բջիջը կարող  է լինել նույն կառուցվածքի։

Ողնաշարավորներ

Ողնաշավորներից եկեք ընտրենք միակ թռչող կաթնասունին։ Դա չղջիկն է։  Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։Որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով։

Բակտերիաներ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում և այլն: Բակտերիաները կարևոր նշանակություն ունեն նաև մարդու։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։ Սննդարդյունաբերության մեջ բակտերիաների գործունեությամբ են պայմանավորված կաթնաշոռի, թթվասերի, մածունի պատրաստումը, ինչպես նաև բանջարեղենի թթվեցումը, գինու և քացախի ստացումը։

Առցանց ուսուցում (Պատմություն)

Առցանց կրթության առաջադրանքներ

Կատարման ժամկոտը՝ մարտ 13 — 23, 2020 թ.

Արտաշեսյանների արքայատոհմ․ Արտաշեսյան վերջին արքաներ

Բլոգային Աշխատանք

  • Ներկայացնել Արտաշեսյան վերջին արքաներին, որոնք կառավարելեն Տիգրան Մեծից հետո:

Տիգրան Մեծից հետո կառավարել են այս թագավորները՝  Արտավազդ Բ, Արտաշես Բ, Տիգրան Գ,  Արտավազդ Գ, Տիգրան Դ, Էրրատո։

  • Ներկայացնել Արտավազդ 2-րդին որպես հայոց արքա։

Արտավազդ Բ-ն հոր՝ Տիգրան Բ Մեծի կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է միջազգային անբարենպաստ իրադրության՝ Հռոմի և Պարթևստանի միջև սրված հակամարտության պայմաններում: Այդուհանդերձ, կարողացել է պահպանել Հայաստանի անկախությունը: Արտավազդի դաշնակից Պարթևաց արքա Որոդեսի սպանությունից (մ. թ. ա. 37 թ.) հետո նոր արքա Հրահատ IV-ը հակահայկական դաշինք է կնքել Ատրպատականի թագավորի հետ, և Արտավազդ Բ-ն հարկադրաբար անցել է Հռոմի կողմը: 36 թ-ին, երբ հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսը Հայաստանի տարածքով արշավել է Ատրպատական, Արտավազդ Բ-ն խոստացել է օգնել նրան, սակայն, բախվելով նրա անխոհեմ ռազմավարությանը, գրավել է չեզոք դիրք: Պարտվելով Ատրպատականում՝ Անտոնիոսն իր արշավանքի ձախողման համար մեղադրել է Արտավազդ Բ-ին և քանիցս փորձել խաբեությամբ ձերբակալել նրան: 34 թ-ին Անտոնիոսը ներխուժել է Հայաստան: Արտավազդ Բ-ն փորձել է հաշտվել նրա հետ, սակայն Արտաշատի մոտ բանակցության ժամանակ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը:

  • Ո՞վ էր այն հայոց թագուհին, որ եղել է Արտաշեսյաններ դինաստիայից, ներկայացնել նրան:

Տիգրան Դ-ն զավակ չուներ, այդ իսկ պատճառով հայոց գահին տոհմի հաջորդականությունն ապահովելու համար իրեն գահակից հռչակեց քրոջը՝ Էրատոյին:Տիգրան Դ-ն զոհվեց, և Մեծ Հայքի գահն անցավ նրա քրոջը՝ Էրատո թագուհուն, որ միառժամանակ միանձնյա գահակալեց: Սակայն եղբոր զոհվելուց հետո Էրատոն երկար չգահակալեց: Նա հրաժարվեց գահից: Ցավոք, հայոց ավագանին կամք, վճռականություն և միասնություն հանդես չբերեց՝ հայոց թափուր գահին բազմեցնելու որևէ արժանավոր հայ իշխանի:

 

 

 

Առցանց ուսուցում (Մաթեմատիկա)

1.Մի պարկում կար 5 անգամ քիչ շաքարավազ, քան՝ երկրորդում: Երբ երկրորդ պարկից 36 կգ շաքարավազ տեղափոխեցին առաջինի մեջ, երկու պարկերում շաքարավազի քանակները հավասարվեցին: Սկզբում քանի՞ կգ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում:

1 — x

2- 5x

x — 5x = -36 — 36

-4x = -72

-72 ; 4 = 18

18 x 5 = 90

Պատ՝

 

2.Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 18 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 7 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:

Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:

1=x

2=x

(x-18)x7=x+18

7x-126=x+18

7x-x=18+126

6x=144

x=144:6=24

Պատ․՝24

 

3.Տոպրակում դրված են մանդարիններ:

Եթե երեխաներից յուրաքանչյուրին բաժանենք 6-ական մանդարին, ապա 2 մանդարին կպակասի, իսկ եթե բաժանենք 5-ական մանդարին, ապա 17 մանդարին կավելանա: Քանի՞ մանդարին կար տոպրակում:

6x — 2 = 5x + 17

6x — 5x = -2 + 17

x = 15

15 x 6 + 2 = 92

 

4.Շինարարությունը իրականացնում են երկու բրիգադներ: Առաջին բրիգադի բանվորների թիվը կազմում է երկու բրիգադների բանվորների ընդհանուր թվի 54%:

Քանի՞ բանվոր կա յուրաքանչյուր բրիգադում, եթե առաջին բրիգադում կա 4-ով ավելի բանվոր, քան՝ երկրորդում:

Երկրորդ — x

Առաջին — x + 4

x + x + 4 = 2x + 4

X + 4 = (2x + 4) * 54 : 100

X + 4 = (2x +4) 54/100

x + 4 = 108x/30 + 216/100 = 108x + 216/100

100 * (x +4) = 108x + 216

400  — 216 = 108x — 100x

184 = 8x

x = 184 : 8 = 23